Վեցերորդ Մրցույթ-4

ԱՌԱՎՈՏՎԱ ՀԵՔԻԱԹԸ

 
…« Իմ գունատ, անշուք, վառվող առավո՜տ, ձգտում եմ դեպ քեզ… Ես մոտ եմ վազում քո արեգակի` մշտվառ, ժպտուն տաք շողերի մոտ, որ ջերմացնեմ քեզ…» 
Կամաց- կամաց խենթանում եմ… Գուցե կարոտն է արդեն անձայն իր սև գործն անում. չգիտեմ, բայց արդեն անգամ ինքս ինձ չեմ հասկանում… Երևի մարդիկ էլ ինձ չեն հասկանում… Դու էլ չէիր հասկանում, բայց ո՞վ ես դու` լոկ մի պատրանք, իմ հիմար երևակայության հիմար հերոս, իսկ իրականում…
— Ես չեմ սիրում պարել…
— Իսկ ես ուզում եմ, որ փորձես… Կսովորեցնեմ քեզ, ուզո՞ւմ ես… Միայն պետք է լսես երաժշտությունը…
— Ես քեզ չեմ ճանաչում, դու այսպիսին չէիր…
— Ես միշտ էլ այսպես եմ եղել, ուղղակի դու չես ճանաչել ինձ, ու գիտես` պետք էլ չէ, որ ճանաչես…
… Ու գիտես` պետք էլ չէր, որ հասկանայիր, որ լսեիր, թե ինչ է երգը ասում. դու պետք է ինձ լսեիր, իմ ձեռքերի ողբը հասկանայի՜ր… Ես քեզ գիտեի, ճանաչում էի, իսկ դու ինձ այդպես էլ չհասկացար…
“Իմ օտար առավոտ ես վախենում եմ քեզնից, վախենում եմ քո հեքիաթին հավատալուց:”
Գիշերը հեշտ է` փակում ես աչքերդ ու երազ-հեքիաթդ պատրաստ է. Պետք է միայն ցանկանալ, իսկ առավոտյան, երբ դեռ չսթափված ես` իրականությունը   աչքդ է խոթում իր երկար մատը,   հեքիաթը դժվար թե իր խոսքը կարողանա քեզ հասցնել… Ես վախենում եմ առավոտվա հեքիաթներից… Հաճախ նրանք իրական են դառնում: Ինձ թվում էր` դու էլ ես իրական դառնալու մի օր, չէ որ երդվել էի քեզ չսիրահարվել…Իսկ Դու ուղղակի ուրիշ էիր … Ուղղակի անսովոր…
—  Վերջացրեցի՜նք, ուռռա՜…
— Իսկ դո՞ւ ուրախ ես…
— Իսկ պետք է տխրե՞մ…
— Ինչի՞ վրա ես ծիծաղում … Չեմ ասում՝ տխրիր, ուղղակի…
— Ուղղակի ի՞նչ…
— Ոչինչ, մոռացի՛ր, ասում ես` վերջացրեցի՞նք…
Իսկ գիտես` ես չեմ սիրում, երբ խոսքը չեն ավարտում… Այնպես կուզեի իմանալ, թե ինչո՞ւ պիտի ուրախ չլինեի, Ի՞նչ էիր ուզում ասել… Սակայն խոսքերդ այնքան թույլ էին, որ ես ուզում էի դրանք ոտքերով տրորել ու անցնել առաջ` չհիշելով ու չմտածելով դրանց իմաստի մասին… Դու ուղղակի ասացիր ու անցար, իսկ ես` հիմարս, օրեր շարունակ մտածում էի, թե ինչո՞ւ…
«Իմ գաղտնի ու հույսի առավո՜տ, ես կարոտում եմ այն ոսկեգույնը, որ դու էիր ինձ նվիրում. Վերադարձրու իմ աչքերի փայլը, և ես կատեմ գիշերվա փայլփլուն երազը, կնողկամ նրա գունավոր խաբկանքներից, կփախչեմ նրա տաքուկ ու բազմախոստում գրկից, ես կսկսեմ սիրել քո սառը ձեռքը, որ ամեն անգամ արթացնում է ինձ հեշտ կյանքի պատրանքից, արբեցումից, կսիրեմ քո  անսքող ճշմարիտ աչքերը, որ ամեն անգամ շանթում են  իմ խաբված հոգին… Կսիրե՛մ քեզ… Խոստանո՛ւմ եմ…»
Ես հոգնել եմ արդեն… Միայն պետք է լսել ուրիշների ստերը ու աչք փակել սեփական ինքնախաբեության վրա… Ստոր, նվաստ ինքնագնահատական, որը չի թողնում «ես»իդ գլուխ բարձրանալ…Իսկ ես Եսասեր եմ… Գիտե՞ս…
— Դու ծխո՞ւմ ես… Չգիտեի՜…
— Այո՜, իսկ ինչո՞ւ ոչ… Միևնույն է՝ արդեն կորցրել եմ կյանքիս բանալին…
-Ինչե՞ր ես խոսում… Դու դեռ շա՜տ երիտասարդ ես…
— Ես արդեն մահացել եմ` հասկանո՞ւմ ես… Ի դեպ նաև ակումբներում հարբում եմ այնքան, որ ինձ մի կերպ են տուն տանում… Կգա՞ս մի օր…
—  Ես քեզ չեմ ճանաչում, դու այդպիսի՛ն չէիր…
— Նորություն չես ասում… Իսկ դո՞ւ ինձ երբևէ ճանաչել ես… Գնա՛, խնդրում եմ… Մենակ թո՛ղ ինձ, չնայած ես միևնույն է միշտ էլ մենակ եմ եղել…
-Կգնամ, իհա՛րկե, բայց ինչո՞ւ ես քեզ կործանում… ինչի՞ համար…
… Կգնաս, իհա՛րկե… կգնաս ընդմիշտ… իսկ ես էլի կմտածեմ ասածներիդ շուրջ ամբողջ գիշերներ…
«Իմ սուրբ առավո՜տ, խնդրում եմ, վերադարձրո՛ւ ինձ Իմ անդավաճան դավաճանված երազանքը… »
Հ.Գ. Իսկ գիտե՞ս` ես որոշել էի քեզ նվիրված ոչինչ  չգրել, որովետև երդվել էի քեզ չսիրահարվել…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s