Վեցերորդ Մրցույթ-7

 

Դատարկ լռության մեջ ես ափերս զգուշորեն միմյանց եմ հպում, խոնարհում գլուխս, փակում ծանրացած կոպերս. դու չգիտես, բայց ես այսօր, այս պահին աղոթում եմ քեզ համար վերջին անգամ…
Իմ չորացած շուրթերը շշնջում են քո անունը և վերջին անգամ քեզ համար աշխարհի բարիքները խնդրում…
Վերջին անգամ ես տրորում եմ քո ճանապարհի փշերը և ցրում քո խավարը դեպի երկինք սահող իմ բացված թևերով…
Վերջին անգամ իմ ուղարկած հրեշտակը ստվերի պես քայլում է քո կողքին և անմար պահում պատուհանիդ լույսը…
Վերջին անգամ նկարում եմ քո հարազատ դիմագծերը և մաքրում դրանք վերջին անգամ քեզ համար ընկած արցունքի մի քանի կաթիլներով…
Վերջին անգամ քո թիկունքի ուրվագիծն արտատպվում է հիշողությանս խունացած թերթերում…
Վերջին անգամ քո ամրացրած շղթաները սեղմում են ոտքերս…
Վերջին անգամ քո հայացքի սրությունը խոցում է ցանցկեն անուրջներս…
Վերջին անգամ քեզնով լի հողմահարված մտքերն ակոսում են ճակատս…
Վերջին անգամ քո ընծայած ցավը բեռի նման ծանրանում է իմ անզոր ուսերին…
Բացում եմ աչքերս…փափուկ լռություն է տիրում. առաջին անգամ այդ փափկությունից քունս տանում է…
Ականջիս հասնում են աղոթքի ձայներ…մեկն աղոթում է իմ հոգու համար, բայց դա դու չես, ես գիտե՛մ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s