Վերջնական Փուլ-3 Նելկա Հովհաննիսյան

“Morts Vivants “
/Կենդանի Մեռյալները/

Հավատքի կայուն մոխրացած մի գանգ…
Հուսահատ ճիչը, որ դուրս է հորդում, ցնցված է կրքից ու մեռած սրտով:
Պայծառ հայացքը անբեկ հավատով հառել է դեպի ապագա ու  կապո~ւյտ երկինք, դեպի նո~ր մի կյանք, որ սկիզբն է մահվան:
Երգի մասնիկ կա, որ դուրս է թռչում դալկացած շուրթից ու  դառնում է մի նոր ցնծության սկիզբ: Կարոտից որդնած, կատաղած մի շունչ, որ պետք է վաղը ցուրտ քամի դառնա ու արյան շիթեր պիտի հասցնի սուրբ մեռյալներին` մի նոր ռենեսա~նս: Ու խուլ դարերի պատրանքը վսեմ գալիք խաղերի նոր սուր է դառնում, որ գանակոծվի անմեղ զոհերի հիշատակը լուռ, որ բոցավառվի մի նոր խարդավանք, մի հիանալի ու մարած երազ:  Աստվածների մատուցած ընծան պիտի բաժանվի սերունդին այն նոր, որը ծնունդն է անվարակ ցավի, ու նրանք՝ արդեն որպես լիիրավ ժամանակի տերեր, պիտի վայելեն հարգանքը խրթին, նոր դարի:
Օ~հ, մի պահ կանգ առ, զորե’ղ ժամանակ, ստեղծվում է նոր ու սուտ մարդկություն` նսեմ հակաթույն ընդդեմ վայելքի:  Էլ ոչի՜նչ չկա անցյալից դժխեմ` ամեն ինչ նոր է , ամեն ինչ` բարի~, ամեն ինչ նորեն իմա~ստ է ստանում:
Կանցեն տարիներ ու նոր վատ կգա ու մի նոր հուշարձան էլ  լո~ւռ կմոռացվի. մի նոր գաղափար հույսից կզրկվի,  և ուրվականները դաժան անցյալի կայցելեն նրան` այդ նոր սերնդին: Հետո, հետո էլ ի~նչ, ահեղ ցավերի ողկույզով մահվան նրանք կտրվեն որպես հլու ստրուկ ու դեռ կմնան մինչև հո~ւշ դառնան և կամ մոխրանան մինչև որ կգա ավելի հզոր ու հուժկու մի զենք ` հայրասպան դահիճ: Նոր մարդիկ կշարունակեն   զոհեր մատուցել հին աստվածներին և հենց դրանով  գալիքի ստի ձեռքը կպագեն` մո~ւնջ աղոթելով կմուրա’ն նրանք  մինչև կդառնան նորից ստրուկներ, մինչև մի նոր ուժ նրանց` դեռ շա~տ թույլ ու դեռ շա~տ նվաստ կամքին տիրանա` խաղաղ մի վայելք, մի նոր խրախճանք …
Մեռնում են վսեմ զոհերը կյանքի` վախից չորացած, խեղճացած ցավից, կարոտից լքված մի լո~ւռ առավոտ  ու դաժանության խղճից ցամաքած` պապակ շուրթերով խմում են նրանք տաք մահաթույնը փութկոտ մատուցվող: Եվ անէացած գիտակցությունից ծնված մի հանճար նոր երգ է հյուսում, բայց չի հասցնում մարդկանց փոխանցել, երգի լռությամբ աշխարհն է լռում:
Գալիք դարերի նորոգ սրբությունը մոխիր է լացում, ու անտառներում խարույկ է վառել արցունքը նրա:
Ու մի պատանյակ` խարտյաշ մի մանուկ` նստած մահացած երկրի շիրիմին, գլուխը դրած ծաղկած վարդենու փշերի վրա`’ երազո~ւմ է դեռ:
Խորթ ստվերներից մի մասնիկ է լոկ սողոսկում մթից ու փարվում  նրան միաձուլվելով:
…Ու անհիշատակ հեռուներից լսվում է մի պահ շա~տ բարձր մի ճիչ, ու նոր մանկան հետ նոր կյանք է հորդում` նոր ռենեսանսը հինավուրց երկրի…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s