Յոթերորդ Մրցույթ/Արձակ-7

Ադելինա Քարտաշյան

Կապույտ Մոլորակ

Հեռվում, աստղերով լուսավորված ծայրազուրկ տիեզերքի չգիտեմ, ո՜ր մասում, ո՜ր կետում պտտվում է , աստղերից շատ տարբեր մի հսկա գունդ : Կապույտ գույնը , առատորեն պատում է նրա վերին շերտը տեղ -տեղ պատռվելով ճերմակ երփներով , երփնագույն այս գունդը քնքշորեն պաշտպանում է հրե աստղի կատաղի հարձակումներից: Չի թողնում, որ ներս մտնեն , ինչ կա չկա թալանեն , այրեն, տանեն իրենց հետ : Միայն պայմանագրով հաստատված հրե աստղային շողերը իրավունք ունեն այցելել այս հեքիաթային կապույտ պատյանով պատված պտտվող մոլորակը :
Շափյուղից պատրաստված երկինքի տակ ինչ հրաշքներ ասես չկան ` ջուր կոչվող նյութից պատրաստված հսկայական անհատակ ջրավազաններ ,որոնք կապույտ գույնի զգեստներով են հագցրել <Երկիր> կոչվող մոլորակը :
Կապտավուն զգեստի տարբեր կետերում, անզեն աչքով երևում են, երկրի մարնի մասերը :
Դրանք առհասարակ շատ տարբեր երանգներ ունեն `կանաչ , կարմիր ,դեղին ու էլի տարբեր տարբեր խառնածին երփներ : Բայց կանաչ գույնը , երևի իր տարածքներով բոլորից հարուստ է : Դեղինն իր տիրույթները տեղավորել է ավելի ցածր , իսկ կարմիրը մի քիչ վեր- վեր է թռնում, հետն էլ հագնում է սպիտակ գլխարկներ: Կարծես թե ճաշակից զուրկ չէ: Երկիր կոչվող այս վայրը շատ հյուրընկալ է , այստեղ ինչ արարած ասես չի գտել իրեն պատկանող հարազատ վայրերը`ինչ-որ մորդեպատ գազաններ , փետրավոր էակներ ,ու էլի նմնատիպ .-<<Հա ոնց էի մոռացել այս բառը >>,- կենդանիներ :
Կենդանիներից մեկը, այս գրվածքի գլավոր հերոսը` <<մարդ>> անվանվող արարածն է`չորս վերջույթ ունի ,դրանց ամրեցման համար նախատեսված սարք , և ինչը- որ մարդիկ շատ են գնահատում ու փառաբանում `<< գլուխ>> կոչվող հարմարամքը : Առհասարակ գլխի ու ամրեցման համար նախատեսված սարքի մեջ ավելի կարևոր դեր են ստանձնել դրանց ներսի բնակիչները , իմիջիայլոց ասեմ, որ մարդը ամեն ինչի ներսն է սիրում , միշտ ձգտում է ներս մտնել :
<<Ուղեղ>> և ,<<Սիրտ>> ահա և ներսում ապրող հայտնի և բարձրադաս բնակիչների անունները :Սրանք ճիշտ է բոլորին են շնորհված , բայց բոլորը չե, որ հավես ունեն դրանց հետ շփվելու :Դե այո, այո դա գործերից հեշտագույնը չե , երևի մի քիչ զարմանալի է, թե ինչպես կարելի է իրար այդքան մոտ գտնվել և չշփել, բայց մարդկանցից շատերին այս բանը շատ լավ հաջողվում է: Չնայած նրան, որ մարդիկ իրենք հենց այդ երկու բննակիչների շնորհիվ են ապրում : Այստեղ ներքևում մի լավ խոսք կա <<Լավություն արա գցիր ջուրը>> , իսկ և իսկ սրանց մասին է : Այս բնության ստեղծագործություններից `կատարյալը, ինչպես մարդը ինքն իրեն է կոչում, նախընտրում է ժամանակ անցկացնել և շփվել միանգամայն այլ բաների հետ :
Օրինակ <<քաղաքակրթության բարիքներ>> կոչվող երևույթների , որոնք ստեղծված են ուղեղի կողմից: Դրանցից մեկը , շատ օգտակար բան է ` հայելի հիշեցնող հրե կամ ինչպես իրենք են ասում էներգո լարերով միացված արկղիկներ: Ինչպես և հայելին ստեղծված նրա համար, որ այս արարածն իրեն կողքից տեսնի, սակայն նրանք ոչ թե իրենց են այնտեղ տեսնում ու շտկումներ անում`դե ասենք հարդարվում ու նման բաներ , այլ արկղիկներն են շտկում ու հարդարում : Արկղիկներին այդ շնորհել են ուղեղի դերը , և նրա տեղակ այդ արկղ կոչվողի հետ են շփվում: Դատարկ արկղն ինչ ցույց տա, ինչ ասի, իսկույն ընդունում են խոնարհվում ,իսկ ուղեղի բերանը պինդ պինդ փակում են:
Առհասարակ մարդը իր կյանքը ապրում է: Դ՜ե այդպես է ստեղծված : Դրա համար գոնե պետք է իր ետնամասը տեղից պոկի: Առաջներում դա նրանց մոտ շատ լավ ստացվում էր , սակայն երկար ժամանակ է ինչ այս արկղը նրանց մի առաջարկություն է արել .
— Ձեր բնակարանների ներսում առանց մատը մատի տալու ապրում եք ձեր կյանքը , միայն աչքերն են օգտագորղվում ,հ՜ա ու մի քիչ էլ ականջի փառերը: Նրա բառերն են:
Եվ մարդկանցից շատ շատերը ,դե իհարկե ոչ բոլորը, ընդունում են այս առաջակը կամ ապրելակերպը:
Առանց ուղեղները շարժելու արկղի ցուցադրած սկզբունքները , մտքերը , ապրումները` սա արդեն Սրտի տիրույթներն, են ճիշտն ասած , ընդունում են ու պաշտում :Այս ամենը նրանք ստանում են երկար պատկերապատումներ , լրատվամիջոցներ , կինոներ , նայելով , ի՜նչ ասես , որ արկղիկը չի մատուցում նրանց : Դիտելով ,մտածում են ,թե իբր այնտեղ պատկերված հերոսները իրենց նման են: Ավելի ստույգ իրենք են նման նրանց: Նայում են ապրումներ են ունենում , հուզվում , ու իրենց մնացյալ արկղից դուրս կյանքը , փորձում են նմանեցնել արկղի ընծայածին:
Քանի գնում այս համակարգը ավելի ու ավելի է կատարելագործվում , ստեղծվում են նոր տեսակի արկղեր , որոնք ի սկզբանե ստեղծված են ուղեղի կողմից մարդուն ` այսինքն ինքն իրեն օգնելու համար: Բայց դե տարիների ընթացքում մարդիկ մի լավ բթանում են արկղի գործողություններից , բթանալը դառնում է արդեն պահանջ ու նրանք սկսում են այս նորարարությունները նույնպես բթացաման դեղերի տեղ ընդունել : Ասենք օրինակ շատ շատերի մոտ ուղեղի խոսքի համար նախատեսված բաժինը մոռացել է իր հին ու լավ օրերը , և արդեն վաղուց մարդկանց որոշ տոկոս համարյա թե զրկվել է դրանից : ՈՒ հետևապես ուրիշ մարդկանց հետ կապ հաստատելու , շփվելու հնարավորությունից :
Բայց մարդ էակը առահասարակ չի կարող ապրել առանց իրեն նմանների, առանց նրանց հետ խոսելու , շփվելու ,և այդ բացը լրացնելու համար ,բռնել է` դ՜ե իհարկե, հրե արկղիկներ կոչվածների ,արկղային դռները : Օրերով , ժամերով նստած կամ պառկած ինչ-որ կոճակներ են սեղմում , իրենք իրենց հրճվում կամ տխրում :
Որոշ մարդկանց մոտ այնուամենայնիվ ուղեղի բերանը չի փակվում ու լսելի են լինում նրա մտքերը ,մատահաղացումները և այլն : Այս մտքերից էլ տարբեր նոր ու չլսված բաներ են ստեղծում իրենց ու իրենց նմանների կյանքը հեշտացնելու ու թեթևացնելու համար:
Ստեղծում են ոչ թե նրա համար , որ ուղեղները բթանան , սեփական ձեռքերով տառեր նկարելու ունակությունը մոռանան ,այլ ընդհակառակը շատ ու շատերի ուղեղների արգելքները վերացնեն:
Որոշներն էլ իրենց սեփական ուղեղին լսելու փոխարեն օժտված են մի այլ ունակությամբ`ուրիշ ուղեղների մտքերն են վերցնում, գողանում կապիկի նման կրկնորինակում:
Դե իսկ նշված մյուս բնակիչը` կարծո՞ւմ եք ,թե նա ավելի լավ օրի, է պետք է նշել , որ ոչ:
Շատ շատերը նրան էլ են փոխարինել այլ բաներով ով քար , ով սառույց ու նմանատիպ նյութերով ու սարքերով:
Ուղեղն ու Սիրտը լավ բարեկամներ են , չհաշված այն որ մեկ մեկ գժտվում են , բայց դե դա չի խանգառում նրանց ընկերությանը :
Գլուխը շատ է գնահատում Սրտին և որոշում է մտքերի տեսքով տեսանելի դարձնել նրա մի հետաքրքիր ունակությունը `<< սեր>>, սիրել, այդպես է կոչվում այդ ունակությունը : Երբ սիրտը արթուն է ու բերանն էլ բաց, մարդիկ սիրում են իրար հետ փոխանակել այդ սերը , փոխանակում են փոխանակում , չեն հագենում : Չափ ու սահման չունի նրանց սիրո ցանկությունը : Սրանից ոգեշնչվելով նա մտքերից թելեր է կարում ու մշակում է մետաղից պատրաստված գեղեցիկ զարդեր , ուլունքներ , փայլփլուն բաներ ,միմիանց սերը տեսանելի դարձնելու նպատակով : Շատ չեր անցել երբ շուտով բթամիտների բանակից մեկը գտնում է , որ լավ կլինի եթե շոշափելի մետաղների փոխարեն ստանան ուրիշ շոշափելի բաներ : Չ՜ե որ սերը չես բռնի ու շոշափի : Այդպես ստեղծվում է մի տարօրինակ բան <<փող>>անունով:
Քանի-որ բթամտությունը ինչպես և խելամտությունը վարակիչ բնույթ ունի, ապա մարդիկ շուտով սկսեցին, սիրո տեղակ, փող ցանկանալ , փող փափագել :

Մարդը սիրում է ամեն ինչ ներսը լցնել ներսում պահել , ներս գցել , այսպես է նաև սիրո ու նրա փոխարինիչի ` փողի պարագայում: Մարդիկ կառուցեցին հսկա կառույցներ, անթիվ անհամար սենյակներով նախագծված շենքեր `փողերը պահելու և պահպանելու համար: Այս <<Բանկ>> կոչվող կառույցների դռները նրանք կողպում են պինդ կողպեքներով , որ ոչ մի փող դուրս չնկնի : Սրանով չսահմանափակվելով նրանք նաև փակում են դեպի իրենց սրտերը տանող դռները ու սիրո տեղյակ միայն փող մուրում:
Փող, փող, փող` փողի անտակ սենյակներն են ահա դարձել նրանց սրտերը :Հանկարծ մեկը բաց չանի, իսկույն կաթվածահար են լինում , շան նման կատաղում , փողի համար իրար փոր թափում , սպանում թալանում և այսպես դարեր շարունակ :
Սիրո ցանկությունը անհագ է ու մարդիկ դրա տեղը լցնելու համար փող են դիզում , դրանով փորձում հագեցնել իրենց բանտարկյալ սրտերը: Բայց նրանց ճիգերն իզուր են, որովհետև փողը տարիների ընթացքում կոփվել է և երբ իրեն պետք էր գին է գցում, ավելի, ու ավելի մեծ պահանջարկ է ստանում: Ավելի ու ավելի անհագ է դառնում փող սարքելու ծարավը : Ծարավների այս բանակները սկսում են կապույտ մոլորակը փորել, փայլփլուն մետաղների հոտն առած , քանդում են փորում , վերքերով խոցում երփնակապույտ մարմինը:
Մոլորակը, դարերի ընթացքում ամեն ինչ տեսել է ամեն բանի միջով անցել է , դիմացել է , շատ է մաքառել , բայց հիմա էլ չի դիմանում , չի հասկանում, ի՞նչու մարդիկ չեն հասկանում , ի՞նչու չեն ընկալում:
-Ախր չե ,որ ե՜ս եմ իրենց տունը , վերջիվերջո չ՜ե որ տունը չեն քանդում , փայփայում են ,սիրում , ափսոսում , իսկ սրանք, է՜լ տեղ չեն թողել ամեն ինչ այլանդակում են մասնահատում , ծվեն ծվեն անում :Այս անջատած ուղեղներն ու սրտերը չեն հասկանում, որ իրենք ի՜մ մեջ են ապրում , ի՜մ ներսում , ի՜նձնից դուրս էլ կա, ա՜յո ՞ինչպես իրենց տներից դուրս կա `ա՜յնպես էլ ինձնից: Իրականում ե՜ս, ե՜ս եմ նրանց տունը , պետք է առաջին հերթին ի՜նձ հետևեն ,ի՜նձ խնայեն:
-Ա՜խ ես էլ չեմ դիմանում , դ՜ե դու գիտես անտուն լինելը ինչքան տխուր է , ես չեի ուզենա, որ իմ բնակիչները անտուն մնան: Նրա կարեկից խոսքերը ինձ շատ խոցեցին :
-Ա՜յո ես տուն չունեմ ,դրա համար էլ այսքան հիանում եմ այս մոլորակով ,՜ինչ լավ տուն է , ՜ինչ ապահով : Անկեղծ ասած ես այստեղի բնակիչներին մի քիչ նախանձում եմ , շատ կուզենայի, որ իրենք էլ իրենց նախանձեն, թե չե շուտով անտում, անտեղ կմնան : Ցավոք նրանք դեռ ունակ չեն հասկանալ, որ իրականում իրենց տունը` ոչ թե քարե արկղիկներն են, որոնք նրանք այդպիսի մեծ ջանասիրությամբ կառուցում են` այլ կապույտ մոլորակը : Երևի պետք է նրան կողքից տեսնեն, որ հասկանան , բայց դե ինչ արած ամեն մարդ չի, որ ունի այդ հնարավորությունը :
Այս ափսոսաննքի խոսքերով էլ, ավարտում եմ այս պատմվածքը, փոքրիկ կապույտ մոլորակի ու նրա բնակիչների մասին : Հուսով եմ, որ մի օր նրանք կհասկանան իրենց մոլորակի լեզուն :

Advertisements

One thought on “Յոթերորդ Մրցույթ/Արձակ-7

  1. Անկեղծ ասած ինձ դուր եկավ հեղինակի լեզուն ես այն հասկացա : Լավ ա որ շեշտը դրված է ոչ թե գրական հնարքների ու բառախաղերի վրա ,այլ բովանդակության ու մտքի :Ինձ թվում է որ յուրաքանչյուրի մեջ էլ ինչ-որ արձագանք կառաջացնի:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s