Յոթերորդ Մրցույթ/Չափածո-1

Ռի-Մա

***

Եղանակը փոխվում է,
երկրագունդը գնում է թոշակի
ու տափականում…

Եղանակը փոխվում է,
մարդիկ դառնում են տերևներ,
կամուրջներից հյուսվում են հսկա ծառեր,
իսկ կյանքը սուլում է քամու պես…

Եղանակը փոխվում է.
քամին՝ ուժեղանում.
աշուն է,
իսկ կամուրջներից սկսում է
մարդաթափը…

***
Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես…
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման…
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ…
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր
հասած ծիրանի նման…
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու…
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք…
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային…

գոնե դա պահիր…
գլուխդ մի օր գուցե քոր գա…

Advertisements

2 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-1

  1. Հետաքրքիր էր,հատկապես երկրորդը ինձ շատ դուր եկավ:Արդի ոճով գրված մարդկային հուսահատության,երկփեղկվածության մասին:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s