Յոթերորդ Մրցույթ/Չափածո-10

Արմինե Խորենյան

 

 

ՏԵՍԻԼՔ

Ինչպես թափառաշրջիկ խեղճ մուրացկան,
Արևածագից մինչ վերջալույս
Ոտնահետքերս եմ դաջում
Քաղաքիս փոշեպատ մայթերին,
Եվ սահող օրերի անթափանց մշուշներում
ՍԵ՜Ր եմ փնտրում
Աղբանոցից հաց փնտրող սովահար շան պես:

Բայց իմ կողքին
Ամեն քայլափոխին հայտնվում են
Ապականված մտքերով մարդիկ,
Որոնց տենդահար աշխատող ուղեղներից
Գաղջ գոլորշի է ելնում,
Եվ ներսում եռացող չարությունից
Ասֆալտն է անգամ հալչում ոտքերի տակ,

Մարդիկ, որոնք ամուլ հոգիները
Վաղու՜ց ՍԵՐ չեն ծնում,
Մարդիկ, որոնց մեկ հայացքից, խոսքից,
ժպիտից(հավատացե՜ք, իրո՜ք)
Ողջ մարմնովս մեկ
Անհագ տզրուկներ են վխտում՝
Պատրաստվելով, ահա, արյան մեծ խնջույքի:

Եվ ես արևածագից մինչ վերջալույս
Քարշ եմ տալիս արդեն հոգնած ոտքերս
Անսեր իմ քաղաքի փոշեպատ մայթերով,
Իսկ մշուշված աչքերիս առջև, ինչպես տեսիլք,
Երևում են սառած դեմքերով մարդիկ,
Որոնք պարա՜նն են օղակում
Սեփական պարանոցի համար…

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Լիներ ցուրտ գիշեր,
Եվ խամրող լույսեր լինեին,
Փողոցը լիներ դատարկ, ամայի:
Մեն-մենակ քայլեի դատարկված մայթերով՝
Կրունկներով ( կը´տ-կը´տ) չափելով ժամանակը,
Ոչ ոք չլսեր իմ տխուր ոտնաձայնը,
Բոլորը քնած լինեին պատուհանների հետևում:
Հետո դողայի, կուչ գայի ցրտից,
Բարձրացնեի վերարկուիս օձիքը,
Փչեի ափերիս մեջ,
Փնփնթայի՝ ցու՜րտ է:
Ծանր ու հանդիսավոր ձյուն գար հանկարծ,
Եվ հանկարծ փոխվեր բուքի,
Խենթ քամին ինձ կանգնեցներ փողոցի կենտրոնում,
Խառներ մազերս, մտքերս, հոգիս,
Եվ ես լաց լինեի ցրտից ու մենակությունից,
Եվ ոչ ոք չիմանար…
Եվ ոչ ոք չիմանար…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s