Յոթերորդ Մրցույթ/Չափածո-11

Նելլի Ռումել 

 

 

Էլեգիա

Հարցերդ ջնջիր հայացքով քո պաղ,
Առանց դրանց էլ կորցրել ես ճամփադ ,
Այն ո՞ր եզրերքում գույներն իմ գտար,
Իմ թաց լռությամբ վերցրիր,ո՞ւր տարար:

Գինո՜վ էր հոգիս. թասդ լցրեցիր ,
Անհունիս լույսը ո՜վ էր` պղտորեց ,
Հորինվածքներով,ա՜խ,զուր արբեցիր,
Արևն էլ անգամ լույսերով լռեց:

Մեր բաժանումի լքված ստվերում
Մոխիրը գտա պատասխաններիս,
Հոգուս անթեղում քեզ հավետ կորցրած`
Ինչո՞ւ եմ նորից կանչում` սիրելի՜ս…

Կարոտ կապույտի

Փախչող ամպերի ճերմակից կախված`
Իմ լուռ կարոտն է hեռուներ ձգվում,
Վանքի հավերժող հայացքից ծնված`
Սրտիս հույսերն են նորից մորմոքում:

Քո բառն է իջնում ափերիս խռով,
Շոյանքով վճիտ անդորր տարածում`
Արձագանքելով գիրս անխռով,
Ա՜խ, դու լավ գիտես, որ քե՛զ եմ սիրում:

Կարոտ եմ հյուսում կապույտ գիշերին,
Հուշերս ծածկում մթնշաղի մեջ.
-Այնտեղ կթողնեմ հոգսերս կրկին`
Հույսի մեջ ծնվող կարոտներիս հետ:

Advertisements

2 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-11

  1. Ես աշնան շունչը զգացի :Հեղինակը կարողանում է ընթերցողի մեջ հիշողություններ առաջացնել: Բավականին հուզումնալից է :

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s