Յոթերորդ Մրցույթ/Չափածո-12

Բելլա Հակոբյան

Օրս ուտում եմ…համ չկա,
կծմծում եմ մի քանի րոպե` դառնահամ, անհաճ ,
և ուզում թքել,
բայց կուլ եմ տալիս, որ մարդ չտեսնի:
Ժամացույցի փոքր սլաքին
կցում եմ կանաչ մի երկու տերև՝
չորացած կոճղի,
ու հետները մի քանի պտույտ թրթռում եմ:
Ափսոսում եմ մի կապ կանաչին` ոտքիս տակ ճզմած,
ինձ եմ ափսոսում, որ տրորում եմ:
Անկանոն պատկեր…
Ձեռքս է վազում, ու ոտքս է մեխված.
ամեն մասնիկս բաժան է շնչում ու անջատ ապրում:
Աչքերս գլորվել են, փախել ցրիվ հայացքից իմ
ու խճճվել մազերիրս մեջ:
Թնջուկ դարձած հետագիծս
խճճել եմ ժամացույցի մեծ սլաքին
ու կանգ տվել տասներկուսին:
Ներսիցս ու դրսից եկող ձայներին,
/Չխկչխկոց, թխթխկոց, զխկզխկոց, խշխշոց…/
երբ միանում է այլածին մի կանչ,
վեր եմ թռչում ու մտածում,
թե մի բան ջարդվեց
անվերադարձ…
Կամ ջարդվում է
անհետ, անհույս…
Օրս եմ ուտում,
օդ եմ կուլ տալիս ու ծամում լեզուս:

ՊԱՏ

Վանդակվել եմ. բազմապատկվեց,
Ուղղանկյունը հազարահատ,
Քարը քարին, քարը քարին… ու դարձավ պատ,
Վանդակավոր վարդագույնին այնքա՜ն նայի,
Որ աշխարհը տեսնել սկսի,
Վանդակացնող ոսպնյակներով՝ պատկերից զատ,
Պատ՝ ամեն տեղ ու ամեն կողմ,
Ծառը ծաղկին, ծառը ծաղկին … ու կրկին պատ,
Կանաչապատ…
Մարդը մարդուն, մարդը մարդուն … ու էլի պատ,
Ամեն մեկը իր բջջում,
Մեկը քիչ ձախ, մյուսը՝ աջ,
Քիչ ուռուցիկ կամ ներփքուն,
Վերև, ներքև, բայց ուղղաձիգ հարթությունում,
Արև լուսին, արև լուսին … ու պատե կյանք,
Պատը պատին, պատը պատին … ու մի աշխարհք:

Advertisements

2 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-12

    • Իմ մասնակցությունը մրցույթին հետազոտական բնույթ է կրում՝ մարդկյին էության և նրա տարբեր դրսևորումների…

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s