Յոթերորդ Մրցույթ/Չափածո-2

Սիլվի Մարազյան

 

 

ԿՈՏՐԱԾ, ԿՈԽԿՌՏՎԱԾ

Ձեռքե ձեռք հափշտակված,
Թառամած, թոշնած, կնճռոտած,
Ծանրակշիռ հիշատակներով,
Ընկճված, խորասուզված,
Դիմաստվեր մըն է ան:

Ծալքերուն մեջ երազանքներ,
Տարապարտուց հալածանքներ,
Չիրականացած բաղձանքներ,
Պահված, մի հին հուշատետր է ան:

Արտասուքը անձրեւներով,
Պատրանքները մառախուղով,
Տենչանքները սոսափյունով,
Ծածկված ու ծալլված,
Մենավոր սիրտ մըն է ան:

Հանկարծ`

Սարյակ մ՛անգեղ թզենուն թառած,
Հալեցուց դող սիրտը, սառած.
Քաղցրահնչյուն դայլայլովը,
Քմահաճո ճախրանքովը…:

Պատուհանին մոտը, գողտրիկ,
Հմայիչ երգերովը մեղմիկ,
Անհրավեր մի երաժիշտ,
կփարատե ցավերն ու վիշտ,
Վայելել ներկայությունդ
Թանկարժեք նվեր մ՛ե միշտ:

ԺԽՈՐԸ

Երեկոյան մեղմ անձրեւը,
Ծովահայաց մը նվիրեց,
Հորիզոնի վերջալույսը,
Վերացական տեսք մը հյուսեց:

Արշալույսի նուրբ շաղերով,
Ցնորքներես սթափեցա.
Կայծակներուն շանթահարումով,
Ողջ աշխարհը ես ետ դառձա:

Մթնշաղ մը կսայթաքի,
Լիալուսինը քողարկած,
Հետահայացք մը գողտրիկ
Հուշատետրիս էջերուն` դեղնած…:

Փխրուն երազներուս ժխորը,
Նման` ծովու մը ալեկոծ,
Հուշակապարիկ մը պահված խորը,
կզարհուրե սիրտ ու ծոց:

Այս սարսուռի արհավիրքեն,
Սանձազատված շռայլ հոգիս,
Հրաժարելով իր երդիքեն
կծածաի առանց խարիսխ:

Advertisements

One thought on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-2

  1. Որքան էլ սիրեմ արևմտահայերենը,սրանք խիստ թույլ գործեր են:Չափազանց հնաոճ են ու պարզունակ:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s