Յոթերորդ Մրցույթ/Չափածո-3

 
Սաթ Ռշտունի
սպանդարամետ
խաչից կախված
գլխիվայր ճոճվում եմ`երկինքը հաշվելով,
արյունը կաթում է ուղեղիս.
(զգուշացրել էր մայրս):
ես տեսնում եմ բոլոր
վառվող տաբատները
ու սպասում նոր նահատակության.
սպանդարամետ,ես քո կինն եմ
ու անիծում եմ մարդկանց,
որ երբևէ հորինել են քեզ:
ես քո խիղճն եմ,
ու դանակի նման խրված եմ մնալու
կոկորդումդ,
մինչև չհատես տրամագիծը մոլորակի
ու խոցի պես չնետվես դուրս.
թող երկրի ծակոտիները սկսեն շնչել,
սպանդարամետ.
դու գարշելի ու չար ես,
բայց ես քո կինն եմ
ու երդվում եմ կգամ քեզ հետ
այրվող մորուքդ փառաբանելով,
դու էլի աստված ես:
ես գլխիվայր խաչից կախ
երկինքն եմ հաշվում,սեր իմ,
ու խաղում եմ կրակներիդ հետ,
դրանցից ծաղիկ եմ սարքում,
ջուր ու մարդ,
իսկ դու վառիր,
վառիր հետագիծը մեր…
.
      քուր
մամայի փորի մեջ քեզ էի նկարում,քու´ր,
ծնունդիս բոլոր օրերին տեսնում
մեծ օդը բերանումդ պահած,
որ մի երկու մոմ էլ դու հասցնես փչել.
իմ տորթերը քո աչքին միշտ
ավելի լավն էին,
մեծ ու գունավոր:
Դու մորս արգանդից ծնված իմ դուստրն էիր`
պորտալարիցս կախված փոքրիկ խալի պես,
որի բարուրը գրկելիս`ինձ մեծ էի զգում:
քո մեծանալու ընթացքում
ես էլ հասցրի մեծացնել քեզ,
մի քիչ մամա մեծանալ,
մի քիչ բժիշկ
ու մի քիչ դասատու:
դու իմ ժամանակն էիր`
իմ գունավոր ժամանակը,
որ փաթաթեցի ծաղկավոր անձեռոցիկի մեջ
ու դրեցի մեր ծղոտե զարդատուփում.
դու իմ պահեստային մանկությունն ես…
Advertisements

2 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-3

  1. լավն են…հուսահատությունից ծնված զայրույթ կա մեջը:Բավական հասուն տեքստ է:Հատկապես առաջինը հաջողված էր:

  2. Ես հավանեցի «քուրը», որոհետեւ այն ոչ թե ցուցամոլաբար էր ինքնատիպ, այլ՝ իրոք, զի իր իսկ բնամիտին հարիր գրելաոճով էր վերարտադրված: Ազատ, ճերմակ, բաց վերլիբրային, սաղր-ծանծաղ, անկրակ, անռիթմ (ներքին) բանտեղծություններն ավելի շուտ մանրապատումներ են, քան ՊՈԵԶԻԱ, որը դարերում քննություն բռնած ՉԱՓԱԾՈՆ է, անկախ հանգարվեստից կամ էլ առանց դրա:: Նման «թափթփված» տողերով գրող ավագներ էլ կան մեզանում, ովքեր հանգ ու վանկով եթե պահանջես, չեն կարող գրել, անռիթմ ազատությամբ նրանք հեշտությամբ են թաքցնում իրենց անտաղանդությունը…

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s