Յոթերորդ Մրցույթ/Չափածո-4

Նելլ Սահակյան

 

Երջանիկ

Նա իր մեջ սպանեց ձեռքը սրթսրթացող մարդու
բաց, փակ, բաց…
փակվում էր ափը առոգանությամբ, անմխիթար,
ինչպես Vitas-opera 2 -ը…
պարզապես` տրորեք ձեռքը արգանդի,
որովհետև որբ, ավելի որբ տղաներ ու դայակները
այդպես էլ չեն սովորի
ինչպես վառած ապուր չմատուցել

տղան խառնել է հայելու ու պատուհանի տեղը,
տղան փայտե եզրերով պտտվել է հայելու շուրջ,
տղան ուզում է պատուհանից դուրս ցատկել,
տղան շերեփով հարվածում է ապակուն
տղան վերմակով կծկված է…պարզապես շոգ է.
նա երջանիկ է, որովհետև հայելու մեջ կբացվեն
բոլոր պատուհանները,
պարզապես `երջանիկ է, երջանիկ է, երջանիկ է`
խաչ պահելով երդվում է ու ասում,
որ թիթեռներն այլևս չեն չորանա պարանների հաջորդականությամբ
որ ինքը երջանիկ է, որովհետև կորցրել է
բոլոր քույրերին
եղբայրներին,
հայրերին,
մայրերին

որովհետև ցինիկ
ավելի ցինիկ հեծկլտոց
ու առաջին մատնության պես
նա մատնեց ինքնիրեն…

Օրհնյալ լինես դու,
որ չեկար հարության հետ…

մերկացված ու ծախված,
քծնված ամենքի
ու տրորված յուրաքանչյուրի կողմից`
օրհնյալ է հարությունը քրիստոսի…

օրհնյալ լինես դո՜ւ,
որ չեկար հարության հետ:

մեկն ասաց` ոտքի ճամփա է,
գնա` կհասնես …
ասացի լավ,
երբ պայթեց երկինքը ու դեմքիս կաթիլը դաջվեց.
բոլոր ճամփաները
գծված ու ջնջված
յուրաքանչյուր անձրևի կամ ձյան ժամանակ
ինձ քեզ մոտ տարան,
բայց քեզ այլևս չբերեցին ինձ.

չբերեցի’ն, չբերեցի’ն, չբերեցի’ն,
որովհետև ես սովորական ծիտ եմ`
ոչ թե ճնճղուկ, ճա՛յ կամ ագռավ,

որովհետև ծառին նստած ճնճղուկը գույժ է,
իսկ ագռավը` ավետիս:

կյանքը քեզ միանգամից չապտակեց.

գո՛հ եղիր, գո՜հ`
միանգամից չապտակեց,
ասաց `
լա՛ վ եղիր եղբայր,լա՛վ եղիր,
մի երգ հորինիր,
այնպես, ինչպես հայրդ ու մայրդ
ջահել ժամանակ հորինեցին քեզ
և վաճառիր այնպես,
ինչպես մարմնավաճառն իր մարմինը:

ավելի հասուն քան ցավը`
օրհնյալ է հարությունը քրիստոսի.
օրհնյալ լինես դո՛ւ,
որ չեկար
հարության հետ:
հորեղբորս…
զատիկին…

Advertisements

3 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-4

  1. հըմ…լավ է,որոշակի ազդեցություններ կան:Հասկանում եմ հեղինակը ցավը,բայց ավելորդ ագրեսիա կա:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s