Յոթերորդ Մրցույթ/Չափածո-6

Հաս Չախալյան

 

 

Անշունչ կաթիլ ճաքած արևի,
թույլ հպում փոշոտ ապակուն,
ուղեծիր անշփոթ,հին դեմքերի,
պայքարի պատրաստ անկում…
Մոխիրներ լուսեղեն աղերսից,
փրփուրներ ափերում կիսափակ,
եդեմի կեղծ քրքիջներ ներսից,
եվ հույսի զարկ վհատ կրծքի տակ…
Թշվառ հայացք,դրամներ զրնգուն,
կիսատ խաղեր,փշրանքներ հացի,
լողում էին մանկան աչքերում հասուն
խառնվում երազին մուրացիկ լացի…

……………………………………………………..

Մի տեսակ օտար ու մի տեսակ խենթ,
կիսատ զանգեր՝ խուլ շշուկներով
հայացք անտարբեր,ժպիտ անհեթեթ՝
խամրած արևի կիզիչ հետքերով:
ՄԻ տեսակ գարուն ու թոշնած թերթեր՝
ցրված մայթերին տխուր բուրմունքով,
քամուց խճճված, ոլորված վարսեր՝
հուսահատ ճիչի սառը երկունքով:
Մի տեսակ գարուն՝ ձմռան փաթիլով,
անմեղ հանցանքներ կամրջի վրա
կիսատ զղջումներ շուրթերից խռով
տարավ իր հետ ընկնող մարմինը նրա….

Advertisements

2 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-6

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s