Յոթերորդ Մրցույթ/Չափածո-7

Ադելինա Քարտաշյան

 

 

Մտքի Թելեր

Մտքի թելերը բանականության
Կարծես նմանվեն երկնքով վազող
Հրաշունչ կարմիր ձիերով լծված
Ոսկեզօծ սպիտակ սանձերով սանձված
Սկավառակներով ոսկեզոծ ներկված
Արևի հեծած կառքին աննման:
Դյուրին չե պահել թելերը մտքի,
Կարծես նրանք ել անկուշտ են նույնքան,
Որքան արևի թևավոր կառքի,
Լծված ձիերը`
Ճեպընթացության
Անկուշտ սիրահար :
Հանկարծ սանձերը ձիերին պահող
Ձեռքերից անզգույշ չթռնեն , կորեն,
Եվ արեգակի կառքն արագավազ
Կարմիր հրեղեն ձիերով լծված
Շուռ չգա , ընկնի և ամբողջ երկիրն,
Իսկույն կործանվի խավարի մեջ մութ:

Անպատասխան

Ասա ինձ խնդրեմ վեհաշուք օրիորդ,
Ի՞նչու ես այդպես հայացքը քո պարզ,
Ուղղել հեռուներն, հեռվում տարածվող
Հորիզոններին, քեզանից փախնող,
Գիշերվա ժամին ,իսկույն թաքնվող,
Մուգ մանուշակի գույներով ներկված
Կտավի խորունկ ,շերտերի ներքո:
Ի՞նչու ես ուղղել պարանոցդ երկար
Դեպի վերևներ , վերևում կախված ,
Կամարներ կապած կապույտ առաստաղն:
Ի՞նչու չես տեսնում ,քո դեմ պատկերված
Պատկերներն գունեղ ,թվերից զրկված ,
Առանց մեխերի ,օդից փակցրված:
Դե հա, իհարկե հեշտ է նկարել կամ էլ թե գրչել
Հարցեր, հղումներ, թղթի դերն ստանձնած լափթոփի վրա :
Սակայն դյուրին չե ,պատասխանները,
Հարցերին գտնել , պարաններ կարել,
Մտքերից ստեղծված կամարներ կապել,
Վերցնել, դուրս բերել , շուրթերով ասել,
Ինքդ քո սրտից ,
Բանականության
Սահմաններից զուրկ,
Քո իսկ զնդանից:

Advertisements

5 thoughts on “Յոթերորդ Մրցույթ/Չափածո-7

    • Ոտանավոր կերտելիս մի վատնեք ձեզ անպտուղ,
      Մի բանեցրեք ձիրքն այնպես, որ դառնաք սոսկ
      Հանգաթուխ
      Առահասարակ քննադատությունը պետք է առաջին հերթին սկսվի բովանդակության վերլուծությունից , և ոչ թե քերականական կանոնների գրառումից:Խնդրում եմ եթե գրում եք անհաջող բացատրեք առարկայորեն ինչու , որ ավելի հասկանալի լինի

      • Ի նկատի ունեմ անհաջող բառը :Կարծում եմ ,որ բանաստեղծությունը չեն դատում քերականական կանոններով :Ինչու է բառաձևը սխալ , իսկ եթե այս մրցույթը որոշակի գրելաձև է պահանջում խնդրում եմ գրեք մրցույթի կանոնների մեջ թե որոնք են դրանք :Խնդրում եմ հիմնավորեք ձեր քննադատությունը

  1. Ես որ կարդացի պատկերացրեցի մտքերի թելերը , զգացի թե ինչպես է լինում երբ որոշ հարցերի պատասխան չես գտնում :Ընթերցողի համար շատ պարզ ու բովանդակալից գործեր են :Սխալները ինձ համար կապ չունեն սա հո կետադրության կամ գրագետ գրելու մրցույթ չէ, եթե այդպես լիներ կկոչվեր կետադրության կամ գրագետ գրելաձևի մրցույթ: կԿարևորը միտքն է , ընթերցողի մեջ միտք ու զգացումունք ստեղծելն է ,……….Կարծում եմ հեղինակի մոտ այդ ամենը ստացվել է

  2. Ոտանավոր կերտելիս մի վատնեք ձեզ անպտուղ,
    Մի բանեցրեք ձիրքն այնպես, որ դառնաք սոսկ
    Հանգաթուխ
    Առահասարակ քննադատությունը պետք է առաջին հերթին սկսվի բովանդակության վերլուծությունից , և ոչ թե քերականական կանոնների գրառումից

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s