Յոթերորդ Մրցույթ/Չափածո-8

Մերրի Մկրտչյան

 

 

Ինչ-որ մեկը թող մոտենա լսափողին
կոնքերից կախված ժապավենով կարմիր
չբացվի դուռը, երբ չվռնդվեն
հեծկլտա, հեծկլտա
հեծկլտա ու անցնի…
Ալյուրի տոպրակը դատարկելով գլխին,
երբ հատիկները կփնտրի հողում,
թող որ ես հանկարծ քեզ շատ չթվամ,
բայց ալյուրն փոշի է, փոշի է, Սյուզի….
Կայարանի կանայք պարզապես ավարտում են փողոցը
ու սովածությունից թափվող թարթիչներն
ընկնելով հատակին մեծ աղմուկ են հանում
-եկել ես` գնաս, գնա,-ասում է,
բայց դեմքդ ծածկելու համար քահ-քահ չծիծաղես,
որովհետև լացդ գալիս է, գիտեմ…միևնույն է, պարոն

Ֆրանսիական ձգվող առաստաղներ,
ոչ ոչ չի հիշում` ում հետ էր ամուսնացել վերջին անգամ,
սուլում են, սուլում են, սուլում են ծնողները
բոլոր ծնողները նույն շարժումներով,
իսկ մերկ աղջիկներն կանայք են բակում
ու ցրտի համար մեղավոր պետք չէ….
Դու կանգ չառար,
պարզապես կանգ չառար,Սյուզի,
վազեցիր հասցնելու մի բուռ թիթեռ սոված քեռու համար,
նետահարված թիկունքով շրջանցեցիր ցերեկը,
ներսդ դեմքիդ էիր
հաղթեցի, պարտվեցինք, փախար…
Հեռախոսը վերցնելու չափ բաղաձայն,
բռնելով ձեռքը հիստերիկ նոպայի
սպանված է խոտերի արյունը կաթի հետ դույլի մեջ,
ամենամեծ արցունքը սա էր` կովերից `կաթ-կաթ

Բայց ոչ ոք չի հասկանում,
թե դու ինչի ես բացել պատուհանը,
ոչ ոք չի էլ տեսնում…
ծափ, Սքոդար, ծափ,,
թող քո կանաչ հրացանը չկրակի առանց քեզ

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s