Յոթերորդ Մրցույթ-Քննարկումներ

Հարգելի հեղինակներ և ընթերցողներ,

Մեկնարկեց հերթական մրցույթը: Մրցույթին ներկայացվել են 8 արձակ և 12 չափածո ստեղծագործություն: Առայժմ, միայն ժյուրիի անդամները կմասնակցեն քննարկումներին և վերջնական քվեարկումից հետո, որը կկայանա 3-4 օրից, հեղինակները և ընթերցողները նույնպես կկարողան մեկնաբանել քննարկումների բաժնում:

Կնխդրեմ հեղինակներին` չբացահայտել իրենց ստեղծագործությունները, մինչև ժյուրիի վերջանական քվեարկումը:

Ժյուրիի անդամներն են.

Արձակ

1.Նառա Վարդանյան
2.Բյուրակն Իշխանյան
3.Բայանդուր Պողոսյան
4.Մանե Գրիգորյան
5.Գոհարիկ Աքելյան
6.Լիլիթ Կարապետյան
7.Դիանա Համբարձումյան

Չափածո

1 Վահե Արսեն
2. Հասմիկ Սիմոնյան
3. Անի Հովնանյան
4. Հուսիկ Արա
5. Հայկ Ֆալակյան
6.Գևորգ Թումանյան
7.Էդուարդ Հարենց

Advertisements

130 thoughts on “Յոթերորդ Մրցույթ-Քննարկումներ

  1. Ողջունում եմ բոլորին:Մի քանի գործեր արդեն մեկնաբանել եմ,բայց այստեղ էլ կնշեմ՝

    1-<>.<>-Հետաքրքիր էր,հատկապես երկրորդը ինձ շատ դուր եկավ:Արդի ոճով գրված մարդկային հուսահատության,երկփեղկվածության մասին:

    2-ԿՈՏՐԱԾ, ԿՈԽԿՌՏՎԱԾ, ԺԽՈՐԸ-Որքան էլ սիրեմ արևմտահայերենը,սրանք խիստ թույլ գործեր են:Չափազանց հնաոճ են ու պարզունակ:

    3-սպանդարամետ, քուր-Lավն են…հուսահատությունից ծնված զայրույթ կա մեջը:Բավական հասուն տեքստ է:Հատկապես առաջինը հաջողված է:

    4-Երջանիկ, Օրհնյալ լինես դու,
    որ չեկար հարության հետ-լավ է,թեև որոշակի ազդեցություններ կան:Հասկանում եմ հեղինակի ցավը,բայց ավելորդ ագրեսիա կա:

    5-Անցյալի անցակետում. 5 պակաս-թույլ գործեր են:

    6-Անշունչ կաթիլ ճաքած արևի…, Մի տեսակ օտար-շատ անհաջող են՝թե ձևով,թե բովանդակությամբ:

    7-Մտքի Թելեր. Անպատասխան-Մակդիրախեղդ է:Փախնող բառաձևը սխալ է,չէ բառն էլ է-ով է գրվում:Անհաջող են:

    8-Հետաքրիր է,բայց եթե կետադրում եք,ամբողջովին կետադրեք,կամ ընդհանրապես մի կետադրեք:Որոշ քերականական սխալները խանգարում են ճիշտ ընկալել:Ընդհանուր առմամբ լավն է:

    9-Հինը, Սիրում եմ այս տունը-Իր ասածի պես հին են,թեև ինչ-որ ասելիք կա:Բայց անհաջող գործեր են:

    10-Մարդկային ու հասկանալի ապրումներ և մտքեր են,բայց կարելի է մի քիչ այլ կերպ ներկայացնել:Բանաստեղծության հագուստն է պետք փոխել:

    11-19-րդ դարի շնչառությունը կա,պարզունակ է:

    12-Հաջողված գործեր են:Պատ բանաստեղծության վերջում աշխարհքը կարելի է փոխել աշխարհ բառով:

  2. բա չեք ամաչում, մարդիկ, փայփայեք ձեր կապույտ մոլորակը:)))))

    Հեղինակ ջան, ուշադրություն դարձրու կետադրությանը: Ես հասկանում եմ, որ մեկ-երկու վրիպակ կարող է լինել, բայց երբ կարդալու ընթացքում ոսկորի պես կոկորդիդ անպետք նշաններ են կանգնում…

    Ես երրորդ դասարանում էի սենց բաներ գրում, որ դասատուս տեսներ՝ ինչքան սիրուն ու պլպլան բառ եմ կարողանում օգտագործել որոշակի տարածքում կոնկրետ թեմայի շրջանակում:Երբ աշնան մասին շարադրություն էի գրում նույն ձևով էի խաղում գույների հետ..մենակ տեսնեիր՝ ինչ աշուն էր ստացվում:Ճ

    Գրագիտության առումով էլ գործը չի անցնում երրորդ դասարանի շեմը:

    Պետք է մի լավ թափ տալ հեղինակին, որպեսզի էդ պլպլան փալաս-փուլուսը թափվի.ես էլ խոստանում եմ հետևից կավլեմ ու աղբը կթափեմ,թե չէ անխնա շաղ է տվել էս գործի մեջ:

    Բարոյախրատական էս գործը և գեղագիտության, և լեզվական, և թեմատիկ ընտրության առումով ես գնահատում եմ 5…ես, որ ինձ էս պահին տարրական դասարանի դասվար եմ զգում…

    • Անկեղծ ասած չեմ հասկանում ձեր քննադատությունը ,խնդրում եմ բարի եղեք քննադատել առարկայորեն : Ինչ վերաբերվում է կետադրությանը ստիպված եմ հիշեցնել ,որ սա կետադրության մրցույթ չե:Կարծում եմ որ այդ ձեզ պետք է մի լավ թապ տալ, որ քննադատությունը չվերածեք վիրավորանքի:Իսկ ինչ վերաբերվում է <> մակարդակին ապա ասեմ որ ընդհակառակը դա խոսում է գործի արժանիքների մասին, նրա հանրամատչելության մասին:

    • ժյուրիյի կազմում գտնվող որոշները իրենց երևակայում են արդեն:Թուլ տվեք հիշեցնեմ հարգելիս,որ ձեր գործերը չեն փայում հանճարեղությամբ….ուրիշներին խրատ տալուց առաջ`ինքներդ ձեզ խրատեք……….

      • բայց այստեղ ոչ մի անձնական վիրավորանք չի հասցվել որևէ մեկին, հարկավոր չէ վիրավորվել, գրականությունը քննադատության համար է, ընդունենք այն

  3. ծեգի շառագունող ճառագայթներից պոկված շող մը, աչքերի անհունում փոթորկվող սիրտ մը կամ գործ համար մեկ

    ձյունաթույր, ցողաշաղ, անապակ, լուրթ, անկշիռ, անժամանակ գործ է….:)

  4. ԶԻ. Անկեղծ ասած մի քիչ սյուժետային գծի խնդիր կա:Պարզություն է պակասում
    Կապույտ Մոլորակ. Բովանդակության առումով բավականին հաջող է , կետադրության խնդիր կա բայց ես կարծում եմ ,որ դա ավելի շատ երկրորդական բնույթ է կրում :
    ԽԱԲՎԱԾԸ . Մի տեսակ տխրություն է փոխանցում , ինձ համար մի քիչ անհասկանալի է Հակոբի կերպարը , որտեղից է եկել այս Հակոբը կամ ով է , բայց որ գործը որոշակի հույզեր է արթնացնում անկասկած , իսկ սա շատ կարևոր է ինձ համար:
    <> և <>. Այս գործը ավելի շատ փաստագրական բնույթ է կրում , գեղարվեսը պակասում է , սակայն միտքը կարելի է զարգացնել , ավելի շատ հույզեր մտցնել , սուր անկյունները կլորեցնել:
    Սխալ կանգառ. Միտքը լավն էր , բայց զարգացման ու պարզաբանման կարիք ունի ,էլի նույն բանը կա, սյուժետը կիսատ է , սա ավելի նման է , ինչ-որ մեկի հիշողությունների գրառմանը քա թե գեղարվեստական գործի :
    Ների՛ր, հայրիկ, ների՛ր. Ինձ թվաց որ հեղինակը իր հիշողությունների օրագրից ին- որ մաս է պոկել :
    ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ.Ճիշտն ասած բան չհասկացա:
    Մենախոսություն ուշացման .Ինձ դուր եկավ

  5. Առայժմ, միայն ժյուրիի անդամները կմասնակցեն քննարկումներին և վերջնական քվեարկումից հետո, որը կկայանա 3-4 օրից, հեղինակները և ընթերցողները նույնպես կկարողան մեկնաբանել քննարկումների բաժնում:

  6. Դիտելով վերջին 48 ժամվա լռությունը ժյուրիի կողմից, ես եկա այն եզրակացության, որ այս մրցույթին ժյուրի պետք չէ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ժյուրիի անդամներից, հատկապես՝ Նառաից, Մանեից, Դիանաից և Անիից:

    Հեղինակները կարող են բացահայտել իրենց ստեղծագործությունները,մեկնաբանել, կիսվել տպավորություններով և այլն: Կխնդրեմ հեղինակներից մի քանի օր ժամանակ՝ կայացնելու ճիշտ որոշում:

  7. Այս մրցույթի հետ մոտ մի տարի քայլեցինք միասին:<>-ից մինչև <> և <> : Դավիթ ջան, անցած ճանապարհը, քո և իմ համար կարծում եմ, ակնհայտ է:Ուզում եմ միայն իսրտե շնորհակալություն ասել քեզ և այս մրցույթին և հաջողություն մաղթլ մեզ՝ բոլորից:
    Իսկ այն մարդկանց, որոնց այս անգամ չտեսա, ուզում եմ ասել, որ կրկին միանան:
    Անկախ ամեն ինչից, սովորում ենք և սովորեցնում…

    • Առաջին չակերտներում գրված է՝ ալիքների և քամու պար:
      Երկրորդ և երրորդ չակերտներում համապատասխանաբար՝ պատ և ուտում եմ օրս:

    • Նառա ջան, գուցե ես տաքացել եմ և դրա ազդեցության տակ գրել, բայց ընդհանուր ժյուրիի անհետաքրքռւթյունը ակնհայտ ա: Ավելի լավ կլինի թվով քիչ լինեն ժյուրիի անդամները, քան այսօրվա իրավիճակով:

  8. Պետք ա բոլորը կարդալ, որ տեսնես էդ համատեքստում որը որից լավն ա, ամեն կարդալուց հետո քոմենթ գրելն իմ կարծիքով շտապողականություն ա

  9. Քլունգս վերցրի, էկա:

    1. Վառել: Տեսնես՝ քանի՞ տարի պետք կլինի հասկացնելու համար, որ ամեն հոգու ճիչ դեռ գրական ստեղծագործություն չէ, այն էլ մրցույթի ուղարկելու:
    2. Լավն էր: Նույնիսկ կասեի՝ շատ լավն էր: Ուղղակի վերջը մի քիչ համոզիչ չէր: Մեկ էլ հեղինակին խորհուրդ կտայի վերնագիրը փոխել, որովհետև նման վերնագիր կարդալիս թվում է՝ հերթական հոգու ճիչն ես կարդալու:
    3. Յա, էս հին չակերտներն էլի վերադարձել են :))) Նորից կրկնում եմ. հայերենում <> չակերտ չկա, կա «»:
    Շարադրանքն էնքան էլ վատը չէր, բայց չհասկացա՝ հեղինակը սրանով ինչ էր ուզում ասել: Չափից դուրս սենտիմենտալ էր:
    4. Շատ լավն էր: Իհարկե, այս ստեղծագործության նկատմամբ սուբյեկտիվ զգացողություն ունեմ, որովհետև թեման շատ հարազատ էր, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ հեղինակից սենց հրաշալի գործ գրելու համար:
    5. Գաղափարը լավն էր, բայց իրականացման մեթոդը՝ չէ: Կարելի էր ավելի շատ երևակայությանը զոռ տալ ու սրամիտ բաներ գրել:
    6. Շարադրանքը վատ չէր, բայց ընդհանուր առմամբ թույլ գործ էր:
    7. Մի հատ էլ էս հեղինակի համար կրկնեմ. հայերենում <> չակերտ չկա, կա «»: Չէ-ն էլ է-ով է գրվում, ոչ թե ե-ով:
    Վառել
    8. Հեղինակը գրելուց հեռու չէ, բայց տեքստը ծանր էր, դժվար կարդացվող, ձանձրալի ու անհասկանալի: Կներեք, ես պարզ տեքստերի սիրահար եմ, էդ էլ ճաշակի հարց է:

    • ներեցեք էս հեղինակը թե ես-ի փոխարեն է տառն եք սխալմամբ տպագրել,եթե առաջինն է խնդրում եմ հարգանքով մոտենալ հեղինակին, իսկ եթե երկրորդը ապա ձեր քննադատությունը ձեզ համար էլ օգտակար կլիներ

  10. 8, Թեև լեզուն, ոճը վարպետությանը մոտ էին, բայց իսկապես ծանր ու անորոշ գործ էր, եթե ասելիք կար աստվածաշնչից` ասվեր, եթե թվային խաղեր էին, ապա անհասկանալի, մի խոսքով: Կարդալուց հետո ոչինչ չմնաց:
    7, Տեքստը խմբագրման լիքը տեղեր ուներ ու լիրիկ էր, ու էնքան սուտ ճշմարտությունների հետևից ա ընկել հեղինակը. սա թեմայից դուրս` գոնե մի քիչ կասկածիք, անվեհեր ճշմարտություններ չասեիք:
    6, Լավ էր մտածված, բայց կարծում եմ անհաջող կատարումով: Հեղինակին էլ ա աշխատել պետք:
    5, Էնքան վատն ա, որ բան չեմ կարող ասել:
    4, Հա, կարելի է, հետաքրքիր աշխատանք է:
    3, Ամեն հուզմունք ու բարդույթ չի դառնում գրականություն:
    2. Համաձայն եմ Բյուրակնի հետ:
    1. Էհ: Լավ էլի, դպրոցական շարադրություն:

    • Խնդրում եմ եթե ինչ-որ բան քննադատում եք ասացեք ինչու եք այդպես կարծում , որն էր սուտ ճշմարտություն , լիրիկության մեջ ինչ վատ բան կա,անվեհեր ճշմարտությունը որն ա : Դուք քննադատ եք բայց ոչ դատավոր խնդրում եմ քննադատության սահմանները պահպանեք և հիմնավորեք ձեր խոսքերը

      • Առհասարակ մարդը իր կյանքը ապրում է: -Տեսար դու, հլը ու չապրեր:
        Իմիջիայլոց ասեմ, որ մարդը ամեն ինչի ներսն է սիրում , միշտ ձգտում է ներս մտնել -Հաստա՞տ:
        Երբ սիրտը արթուն է ու բերանն էլ բաց, մարդիկ սիրում են իրար հետ փոխանակել այդ սերը , փոխանակում են փոխանակում , չեն հագենում — այ քեզ բան… Ու էսպես լիքը սուտի ճշմարտություններ:

        Մի խոսքով եթե այս պատմվածքի հեղինակը դուք ես և ուղարկել եք մրցույթի բարի եղեք համբերատար լինել` տարրական էթիկայի կանոնները պահպանելով` դատավորությունը չկապելով գլխիս: Իսկ քննադատության սահմանի հարցում` կարծեմ ձեր անձը չեմ վիրավորել, և ըստ այդմ պարտավոր չեմ աչոտ տալու: Էսքանը:

      • Այո ես եմ :Կարծում եմ վիրավորելու համար պետք չե վիրավորական բառեր գրել , դա զգացվում է ձեր ագռեսիվ տոնից :Դուք պարտավոր եք հիմնավորել ձեր քննադատությունը իսկ ես առարկելու իրավունք ունեմ, իսկ աչոտ բանտում են տալիս կարծես դուք մոռացել եք, թե ,որտեղ եք գտնվում:Սուտ ճշմարտությունը որն է , դա ձեր սուբյեկտիվ մոտեցումն է , ինձ համար դա ճշմարիտ է :Սա մաթեմատիկա չէ, որ գրված ճշմարտություններ լինեն ես այդպես եմ կարծում առհասարակ յուրաքանչյուր գրվածք առաջին հերթին հեղինակի աշխհարընկալման արտահայտումն է , ու եթե դա ձեզ սուտ է թվում դա ձեր խնդիրն է և ոչ թե հեղինակի:Եվ ես ընթերցողին ոչ ինչ-որ բան եմ ուզում ապացուցել
        ,ոչ էլ ինչ-որ բանում համոզել, և առհասարակ ամեն ընթերցող հասկանում
        է ըստ իր աշխհարընկալման:

      • Հարգելի Ադելինա, ես քննադատում եմ միայն այն գործերը, որոնք «վառել» կատեգորիային չեն պատկանում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ կատեգորիային պատկանող գործերը նախ ուղղվելու տեղ չունեն, երկրորդ հեղինակները երբեք չեն հաշտվում քննադատության հետ: Պարզ ապացույցն էլ, որ նշել էի, որ չէ-ն գրվում է է-ով, ոչ թե ե-ով, սակայն դուք շարունակում եք ե-ով գրել: Կասեք՝ դա ի՞նչ կապ ունի ստեղծագործության որակի հետ: Կասեմ: Դա ցույց է տալիս ձեր անլուրջ վերաբերմունքը, այսինքն՝ գրել եք մի բան ու առանց փորձելու այն քերականորեն, ուղղագրականորեն և կետադրականորեն անթերի դարձնելու ուղարկել եք մրցույթի: Նշանակում է՝ չեք հարգում ժյուրիին: Իսկ եթե չեք հարգում, ուրեմն մի սպասեք, որ ժյուրին ձեր գործը լուրջ է ընդունելու ու լուրջ վերլուծություն անի:

      • Հարգելիս ես ոչ մի պարտավորություն էլ չունեմ: Կարծիք հայտնելը, վերլուծելը կամավոր ա:
        Եթե էդ նույն կիրքդ գրելու մեջ կիրառեիր, գիրդ ավելի հաջող կստացվեր կարծում եմ: Ու էդ ուսուցչությունդ թող էլի, պատմվածքում էլ կա ուսուցչությունը, չպիտի թերագնահատես ընթերցողին ու շարունակ սովորեցնես:
        Եթե երկխոսություն սկսկեիր, ոչ թե մեղադրեիր, գուցե խոսեինք…

        Վիրտուալ տարածքի գրողի վատն էլ էս ա: Էնքան կողքից գովում են, հենց մի առողջ խոսք ես ասում, տապալվում են ու հերթական հիստերիան ա սկսվում:

  11. արգելված պտուղը

    Գործը հավանել եմ, բայց լեզուն ինձ համար հստակ չէր.հարց է առաջանում կարդալիս, թե ինչու ասենք Հրաչը նվիրել ա, բայց այդ նույն Հրաչը նեղվում է: Կամ ասենք ինչու երեխուն և ոչ էրեխուն, եթե մնացած դեպքերում գրել ես՝ պապա, կնիկ…:

    Վերնագիրը էդ անկանխատեսելիության գործոնը կոտրում է:

    Մեկ էլ մի բան նեղեց, որ ամեն ինչ միանգամից էր ստացվում. երեխային տեսնում ու մեկ էլ հոպ ուտում ես, շրջվում ես ու մեկ էլ ագռավները:Ինձ թվում է անցումները կտրուկ էին:

    Ամեն դեպքում ուժեղ ու համոզիչ գործ է:Տպավորված եմ:

  12. ներիր հայրիկ

    Հետաքրքիր հակասություն է. էսքան անձնական թեմայի մասին խոսել էսքան վերամբարձ լեզվով: Կարծում եմ էն զգացողությունը, խնդիրը, բարդույթը, որը շարադրել է հեղինակը հնարավոր կլիներ հասցնել ընթերցողին, եթե հոգեբանական շերտը ավելի խորը լիներ ու էդ պաթոսի մեջ չթաղվեր:

    Հայրը մի լավ խմելուց ու տնեցիքին ծեծելուց հետո ասում է՝ ներեցեք, ներվերս էր: Համոզիչ չի էլի: Էլ չասած ներեցեք ասողը նյարդերս էլ կասեր:

    Գործը հոգեբանորեն ավելի խորը ներկայացվելու կարիք ունի: Լացը, որ քիչ լինի, գործը ավելի համոզիչ կլինի:

    Վերնագիրն էլ մի տեսակ սերիալային է:

  13. սխալ, շատ սխալ կանգառ

    սկզբում թվում էր, եթե ոչ լավ արձակ գոնե ոչ վատ ակնարկ կկարդամ, բայց դե…ես չհասկացա՝ ինչի համար ա էս գործը գրվել, ինչի ա հեղինակը ժամանակ ծախսել, ինչ ա ուզեցել ասի: Ամեն ինչով վատ գործ:

    • Միակ քիչ թե շատ խելքը գլխին, ասելիք ունեցող, պարզ, հասարակ մահկանացուների լեզվով գրված ստեղծագործություն էր, որը հասկանալու, ընկալելու ու զգալու համար միայն «ընտրյալներին» տրված հատկանիշների ու կարողությունների պետքը չի զգացվում:

  14. ….
    էն որ դպրոցում ինչ-որ բնութագրականներ են է գրում ՝ լավ աշակերտ է, նկարում է, խարտյաշ ու ժիր է, այ տենց դպրոցական սիրուն զգացողություններ արթնացան մեջս(Չորսամյա Ֆելինան, հակառակ եղբորը, նրբակազմ էր ու ճկուն: Նա մագլցում էր ծառերին, ցատկոտում խաղաձողերի ու ճոճանակների վրա իսկական կապիկի նման):

  15. չհավատացի դերերի փոփոխությանը

    հեղինակի կնոջն ու տղամարդուն ու դերերի էդ փոփոխությանը չկարողացա հավատալ: Ինձ համար կարևոր է, որ կարդամ ու մոտս կասկած չառաջանա,չմտածեմ, չկասկածեմ՝ բայց իրոք էդ արջը, որ վազում էր փողոցով ու երգում էր իրական է, թե…

    ես աչքերս փակ պետք է հավատամ.առանց կասկածելու:

    էս գործը կարդալիս ես ինձ հա խաբված էի զգում:

    Ուղղակի վերցնել ու ասել, որ լինում են նաև էսպիսի տղամարդիկ ու կանայք..համոզիչ չէ:

    Ես էդ տղամարդու ու կնոջ հոգեբանությունը չտեսա:

    Ես տեսա մակերեսը:

  16. լավ կլիներ ժյուրիի անդամներին նախորոք ներկայացնել, ըստ դրա էլ հեղինակները կկողմնորոշվեին, թե ինչ տեսակի գործ ուղարկել մրցույթին` շարադրություն, թե լուրջ ստեղծագործություն, թե ինչը կսազեր ժյուրիի անդամների ճաշակին

    • Եթե գրական մրցույթ ա, ուրեմն ենթադրվում ա, որ գրականություն պետք ա ուղարկել, իսկ շարադրությունը գրական ժանր չէ:

      • աշխարհում ժյուրիներ կան, որ թույլ գործերով են հիանում,դրա համար կարելի էր ժյուրիների ցանկի հետ նախապես ծանոթանալ

      • Ուշադրություն, հայտարարվում է գրական մրցույթ: Ժյուրիի անդամները սիրում են թույլ գործեր: Ուղարկեք ձեր դպրոցական շարադրությունները: Ժյուրիի ընտրած ամենաթույլ գործը կարժանանա մրցանակի:

      • Առհասարակ պետք էր գրել ոչ միայն ժյուրիի անդամների անունները այլ
        նաև ինչ-որ կենսագրական տեղեկություններ :Սա ավելի շատ նման է ոչ թե քննադատության այլ պարզապես կարծիքների փոխանակման :Այստեղ շատ են նշում ճիշտ ու սխալ գրելաձևերի մասին , սահմաններ են գծում , բայց կարծես տեղյակ չեն որ քննադատությունը նույնպես որոշակի կանոնների է ենթարկվում , այստեղ նույնպես կա թեմաից դուրս ու ներս ,սխալ ու ճիշտ : Ցանկալի կլիներ լսել իսկապես պրոֆեսիոնալ քննադատություն :Ու ինչու չե նաև նշեմ որ գրական ստեղծագործությունը չպիտի ենթարկվի քերականության ցիտման ու որոշակի գրելաձի ենփարկվի :Բոլորը կարծես ինչ-որ նախընտրած ոճ ունեն ու ինչը որ դրան չի համապատասխանում լավը չի կամ սխալ է :Այստեղ ազատ մտքի պակաս կա , կարծրատիպերը խեղդում են :

      • Պրոֆեսիոնալ քննադատելու համար գոնե ինչ-որ չափով գրական հենք ա պետք ..

    • Բյուրակն, կարող էիր չհեգնել, վիրտուալ աշխարհում շատ ագրեսիա կա, հասկանում եմ, անկեղծ չգիտեի, որ այս մրցույթի ժյուրիի կազմում Նառանա, Մանեն ու էլի լավ գրողներ, խոսքս շարադրությունների մասին չի, շարադրության համար հատուկ մրցույթ կա, այլ թույլ և ուժեղ գրականության մասինա, մեր օրերում էնքան անկապ մրցույթներ կան, ու էնքան անկապ ժյուրիներ, ու լավա որ էստեղ աշխարհի ամենալավ ժյուրինա, ով ճանաչումա լավ գրականությունը: Ուրախ եմ ամեն դեպքում, որ միացել եմ, ընդ որում առաջին անգամ եմ միացել Ձեզ, ուրախ եմ լսել քննադատությունները, առողջ քննադատությունները, իսկ էստեղ ամեն ինչ տեղինա ասվում, եթե գործը վառելու գործա, վառենք, ինչա եղել, ու չնեղանանք իրարից

  17. Ուրեմն, բոլոր նրանց, ովքեր խրտնում են քննադատությունից, ասեմ, որ նույնիսկ պրոֆեսիոնալի կամ “մետրի” խոսքը դեռ մահապատժի վճիռ չէ, այնպես որ թեթև տարեք ցանակացած կարծիք, ինքներդ եղեք, եթե ի զորու եք, ձեր խստագույն քննադատը: Գրեք գրագետ, անպայման խմբագրեք և սրբագրեք ձեր գործերը, եթե կարող եք, եթե չեք կարող, մի սրտնեղեք, դա շտկելը դյուրին խնդիր է, բայց զգուշացնեմ, որ անգրագետ հայերենը ձեր մասին որոշակի կարծիք է ստեղծում: Բայց, բարեբախտաբար, դա չի կարող մեծապես վնասել իրական լավ գործին: Արձակը, իմ կարծիքով, ծեփվում է գրողի մարդկային փորձառությունից, երևակայությունից և սուր դիտողունակությունից, որը կայանում է լեզվաոճի ինքնատիպության միջոցով: Շատ եմ ցավում, որ ութ արձակ գործից մեկ-երկուսն ընդամենը փոքրիշատե տպավորվեցին մտքիս և հույզիս մեջ: Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական ձեռքբերումներ, տքնանք, որն արժևորվում է շնորհքի և սիրո գոյությամբ:
    Հ.Գ. Եթե չեմ սխալվում, վերևում կարծիք-առաջարկ կար, որ հանձնախմբի անդամների մասին որոշ տեղեկություններ լինեն, համաձայն եմ: Իմ կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
    http://litopedia.org/index.php?title=%D4%B4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6

    Դիանա Համբարձումյան — LitoPedia
    litopedia.org
    Դիանա Համբարձումյան Հայկի (ծնվ. 1961, մայիսի 3, Թբիլիսի), հայ արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

    • Եթե հեղինակը գործ է ներկայացնում հանրությանը պետք է պատրաստ լինի լսելու ամենավատ կարծիքից մինչև ամենալավը և օգուտ քաղի ավելի կատարելոգործվելու և շտկվելու`ոչ թե նեղանա կամ վիրավորվի…

  18. Խաբվածը

    Ընդհանուր սյուժետային գիծը ծանոթ է:Տեքստը սկզբում կաղապարված է հետո գնալով ավելի ազատ է դառնում: Ամեն դեպքում ինչ-որ փակ բան կա գործի մեջ, որը չի թողնում գործը մինչև վերջին խազը սիրեմ: Աշխատելու դեպքում կարծում եմ ահագին բան կփոխվի:

    Ու մեկ էլ մի խորհուրդ կտամ, որտեղից սկսվում է գրիչը ավելի սահուն գնալ, առանց լարումի, այ ըտեղից էլ սկսեք գործը: Զոռով ինչ-որ ընդհանուր նախաբան տալ,որ հետո նոր անցնեք Հակոբ պապի կյանքին կարծում եմ այդքան էլ լավ չի: Ես միանգամից Հակոբ պապից կսկսեի. Հակոբ պապը երբեք ծննդյան օր չի ունեցել…

  19. ես կարող ա լավ չեմ հասկանում, բայց տենց էլ չջոկեցի՝ ինչ ա նշանակում պրոֆեսիոնալ քննադատություն

    • Ձեռագրերը չեն վառվում :Զարմանալի է ժյուրիի անդամը չգիտի թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ քննադատություն ,որպես վերջաբան եթե տեղյակ չեք ասեմ ,որ կա այդպիսի մասնագիտություն կոչվում է` քննադատ :Իմիջայլոց դրա համար հատուկ ֆակուլտետ կա : Ես կասեի որ մեր ժյուրին շատ նեղացկոտ ա 😀

      • Ադելինա, քննադատությունը ստանդարտ չի ճանաչում…ես գիտեմ 10 գրականագետ ու 10 էլ կարող են տարբեր կարծիքներ հայտնել…էլ ինչ է նշանակում պրոֆեսիոնալ քննադատություն? դրա մասին խոսք լինել չի կարող,,,

      • այո ձեռագրերը չեն վառվում համացանցն էլ ինչ զրթուզիբիլ ասես հանդուրժում է

  20. էս ինչ թեժ մարտեր են եղել էս կողմերում
    իմ կարծիքի մասին ես ասել եմ Դավիթ ջան
    գնահատականները ե՞րբ ենք ասելու

  21. Գրականությունը ազատ է քննադատության համար,բայց քննադատությունը ազատ չէ,երբ անցնում է իր սահմանները:Եվ վերջապես ժյուրիյի կազմում ընդգրկված մարդիկ իրենց գործից անտեղյակ են :Ոչ մի’ մասնագիտական,լուրջ դիտարկում չտեսա,բացի գռեհիկ մեկնաբանություններից…

    • Համամիտ եմ: Ստեղծագործություններն այնքան վատը չեն, որքան դրանք ՍևԱՑՐԵՑԻՆ, այսպես կոչված, Ժյուրիի անդամները: Չափի ու էթիկայի զգացումը ոչ թե պակասում, այլ բացակայում է:

  22. Ձեռագրերը չեն վառվում :Սա կոչվում է առարկություն :Այո ձեռագրերը չեն վառվում համացանցն էլ ինչ զրթուզիբիլ ասես հանդուրժում է :Իսկ սա կոչվում է գռեհիկ մեկնաբանություն :Այ հենց սրա մասին էի ասում չափազանց գռեհիկ ու տձև ,ոչ տեղին մեկնաբանություն :խնդիրը սրանում է դուք ոչ մի առարկության չեք դիմանում :Կատաղի գռեհիկ մեկնաբանություններ և ոչ թե քննադատություն :Սրբագրեք ձեր քննադատական ձեռագրերը,,,,,,,, հարգելիներս………Ավելացնեմ ոչ թե զրթուզիբիլ այլ աղբ , իսկ վերևում ոչ թե աչոտ այլ հաշվետվություն : Հուսով եմ կհանդիպեմ գրագետ առարկության :

  23. էս ինչ շուխուր ա:Ճ (աղմուկ, հարգելիս, աղմուկ:Ճ)

    լավ էլի, ժողովուրդ, մի քիչ ավելի օբյեկտիվ նայեք ինքներդ ձեզ: եթե չեք կարողանում թթու խոսք կուլ տալ ուրեմն մի ֆան էջ բացեք բարեկամ, համակիր, սիրած տղա-աղջիկ , ընկերուհի- ընկեր հավաքեք թող ասեն, թե դուք ինչ անկրկնելի եք, թե ինչքան փշաքաղվելու բաներ եք գրում ու սենց բաներ:

    օյ, Ադելինա, զարմացած և հիացած եմ քո իմացությամբ

    • Խորենացու բացակայությունը զգացնել ա տալիս :Ոչ մի այն քո քննադատ միտքն է կաղում այլ նաև հումորի զգացումը :Օբյեկտիվ նայիր ինքդ քեզ գռեհիկ հումորներդ թաքցրու եթե բան չունես ասելու կամ չես կարող գոնե լռիր:Այսքանով խզում եմ կապը այս անհաջող այսպես կոչված `քննադատական մտքեր արտահայտող ուղեղների հետ:

      • ես հումոր չէի անում:Ադելինա, էս ինչ պաթետիկ աղջիկ ես: Չի կարելի չարանալ ու այ էդ չարություններից ու բարդույթներից ելնելով Նառայի ասած սուտի ճշմարտություններ ասել…դրանով դու չես սիրում ու չես փրկում ու չես փայփայում քո կապույտ, շատ կապուտ մոլորակը:

    • Հենց սրա մասին էլ ասում էի սա կոչվում է առարկելու փոխարեն անհաջող ձեռք առնելու փորձեր կատարել :Այնպիսի տպավորություն է որ որոշ անդամներ մասնակիցների հետ մրցակցության մեջ են մտնում :Սա կոչվում է գռեհիկություն այլ կերպ ասած խալու բարձրության մակարդակ:Ավելի լավ կլինի զարմանաս քո տձև մտքերի վրա :

      • ինչու միայն առարկել, կարելի է նաև համաձայնվել, մասամբ համաձայնվել…ես ծաղրելու մտադրություն չունեմ, ուղղակի էսքան դոգմաներով ու փակությամբ չի ստացվի ոչ միայն գրել(որը քեզ չի սպառնում) այլ նաև օրինակ ամուսնանալ,երեխա դաստիրակել, ու ամենակարևորը քնել…էս երեքը քեզ կարծում եմ պետք կգան. փափկացրու սիրտդ, ավելի բաց եղիր մարդկանց ու մտքերի համար…

  24. Հետաքրքիր ա՝ կլինի՞ Հավաքածուի մի մրցույթ, որի ժամանակ մասնակիցները ժյուրիի ասածներից չեն նեղվի, ավելի ճիշտ՝ ամենաթույլ ու ոչ մրցունակ տարբերակների հեղինակները, որովհետև որպես կանոն քչից-շատից նորմալ գործ ուղարկածները հանգիստ են վերաբերվում քննադատությանը, որքան էլ այն սուր լինի:

  25. զի

    էն եզակի գործերից ա էս մրցույթի շրջանակում, որ համ լեզուն եմ հավանել, համ մատուցման ձևը,համ անկեղծությունն ու բացությունը, համ տեքստից դիալոգներին անցնելու սահունությունը:
    եթե որոշ գործերում էդ լեզվական սահունությունը չկա, ապա էս գործում կարծում եմ դա հաջողվել է:

    կերպարների հետևից պետք է հասցնել գնալ, որովհետև իրենք չեն սպասում քո սովորական քայլերին,այլ շտապում են. կարծում եմ դրա համար էլ գործը ծանր է:
    Անձամբ ես դեմ չեմ մի քանի անգամ կարդամ ու մի երկու անգամ կարդացել եմ:

    պատմվածքը անկանխատեսելի է իր զարգացումներով: Չես հասկանում, թե հաջորդ վայրկյանին կերպարերը ինչ շարջում կանեն,ինչ կասեն ու ինչու դա կասեն:

    ինձ համար էլ որոշ բաներ խճճված էին, բայց գործը էնքան հագեցած էր երևակայությամբ , որ մենակ աստիճաններով իջնող -բարձրացող աղջիկները, որ հղիանում են ու երեխաներին կորցնում, կարող են մի առանձին պատմվածքի հիմք հանդիսանալ:

    Ամեն դեպքում կարծում եմ հեղինակը պետք է ավելի որոշակի դարձնի իր հերոսներին:

  26. Խնդիրը ուժեղ կամ թույլ գործ ներկայացնելը չէ,յուրաքանչյուր մարդ արվեստը հասկանում է յուրովի,իսկ գրակունւթյունը արվեստ է:Եթե որոշ մարդիկ էստեղ ժյուրիյի կազմում են` դա դեռ չի նշանակում,որ նրանք պետք է որոշեն ներկայացվող գործի արժեքը:Նրանք պարզապես պետք է մասնագիտական տեսակետ հայտնեն,եթե իհարկե մասնագետներ են,որը արդեն բացառում եմ`կարդալով նրանց գրածները:

    • Հարգելի ես եմ (որ էդպես էլ հրաժարվում եք ձեր իսկական անունով կռիվ տալուց), համաձայն եմ, որ գրականությունն արվեստ է, ու յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում, բայց նախ պետք է յուրովի հասկանալու համար արվեստ հրամցվի, ոչ թե խզբզանք: Այս մրցույթում գոնե ինձ համար երկու խզբզանք կար, որոնք կարդալիս առաջին հերթին ես վիրավորվեցի. ինձ ինչի՞ տեղ են դրել էդ գործերի հեղինակները, որ նման գործ են ուղարկել մրցույթի:

      • Ողջույն: Նախ ուզում եմ հարցնել. հարգելի հեղինակներ, էս ի՞նչ անփույթ կետադրություն է: Ինչո՞ւ կարգին չեք կետադրում ձեր գործերը: Կետադրությունը շատ կարևոր է: Որոշ հեղինակներ եթե էդպես վերամբարձ կարող են գրել, բա թող էդպես վերամբարձ ձևով էլ կետադրեն սեփական տեքստերը: Էնպիսի տպավորություն է ենթադրվում, թե կետադրություն չգիտեն, ինչո՞ւ:

  27. Այդ գործի հեղինակները կարծել են մրցույթի են մասնակցում ,որի ժյուրիները գրականագիտության հետ գոնե առնչվում են,բայց սխալվել են……..էստեղ ծաղրող,հիվանդագին,անգրագետ դիտարկումներ տեսա ու մի խոսքով`սիրտս խառնեց….

    • Այս ժյուրիի անդամները կարծել են, որ իրենց գրական ստեղծագործություններ են ուղարկելու, մինչդեռ դրա փոխարեն դպրոցական շարադրություններ են ուղարկել, որոնք նույնիսկ գերազանցիկի չես անվանի՝ հաշվի առնելով, որ բավարար քանակությամբ կետադրական ու ուղղագրական սխալներ կան, որ տակի գնահատականը «2» լինի:

  28. Եվ մի բան էլ ավելացնեմ` ինքնությունս չեմ թաքցնում…վախենալու բան չունեմ որևէ մեկից…

  29. 1.- ”Եղանակը փոխվում է…”-ն հետաքրքիր է սկսում հեղինակը, լավ է ավարտում, բայց միջօրեին (այսինքն` մեջտեղում) թուլացնում է, մինչդեռ հարկավոր է այդ լավ ու հետաքրքիր ավարտի համար հող նախապատրաստել կեսօրին` մեջտեղում:
    “Այն մարդու մոլորակը…” շատ ավելի լավն է:

    2.- “ԿՈՏՐԱԾ, ԿՈԽԿՌՏՎԱԾ”, “ԺԽՈՐԸ” : Երկուսն էլ շատ թույլ են: Էստեղ միայն կարող եմ ասել, որ արևմտահայերենը սոսկ ապաթարցի օգտագործումը չէ, այն իր ուղղագրությունն էլ ունի: Այս երկու բանաստեղծություններն էլ շատ թույլ են: Բայց ասեմ, որ արևմտահայերենով գրվածն առավել թույլ է իրականացված, քան “ԺԽՈՐԸ”: Հեղինակին մի հարց եմ ուզում տալ. ասացեք, խնդրեմ, թե որ նահանգի կամ շրջանի արևմտահայերենն է այստեղ գործածված:

    3.- “սպանդարամետ”, “քուր” : Շատ հետաքրքիր գործեր են, երկուսն էլ ինձ դուր եկան: “քուր”-ը ուզում եմ ենթադրած լինել, թե ում գործը կարող է լինել: Եթե վերջում պարզվեց, որ ենթադրածս հեղինակն է, ուրեմն շատ լավ : Բայց չեմ ասի հեզինակին, որ իրեն էի ենթադրում, ով էլ որ լինի: Ինչևէ, շնորհավորում եմ:

    4.- “Երջանիկ”-ը շատ թույլ է` երկրորդ բանաստեղծության համեմատ, որն ինձ ծանոթ է թվում ինչ-որ, կարծես լսել եմ մի տեղ: Ինչևէ, “Օրհնյալ լինես դու,
    որ չեկար հարության հետ…”-ը լավն է ավելի: Ու ես, օրինակ, “Երջանիկ”-ը սրա հատ չէի ներկայացնի: Եվ մի հարց հեղինակին, հասկանալի է, որ փորձում եք ինքնատիպ երևալ, բայց զգուշությունը չէր խանգարի: Սեփական ինքնատիպությունը ճանաչել է պետք նախքան դա ցուցանելը: Չե՞ք կարծում, որ արգանդի ոչ թե ձեռքը պետք է տրորել, այլ ուրիշ բանը: Դուք դրսիններին եք ասում` “տրորեք”, բայց նրանք արգանդի ձեռքը չեն կարող տրորել. եթե համարենք, որ արգանդը ձեռքեր ունի, ապա դրանք դեպի ներս են, դեպի դուրս չեն:

    5.- Թույլ են: Եթե հեղինակը ներողամտություն ունենա իմ հադեպ, ապա իր թույլտվությամբ իր իսկ ականջին կշշնջայի` սկսիր վերջին երկու տողից`
    “Իսկ Ժամացույցիս սլաքը մի դար
    Կանգնած է տեղում` Կյանքից հինգ պակաս…”:

    6.- “Անշունչ կաթիլ ճաքած արևի…” : Թույլ է, կարելի էր ավելի լավ արտահայտել նույն ապրումները: Եվ մի բան էլ. եթե դասական չափածո եք գրում, ուրեմն գրեք դասական չափածո` տիրապետելով հատուկ կանոններին: Դասական չափածոն միայն հանգերը չեն: Ավելի լավ կլիներ` չկետադրեիք, քան թե էսպես կետադրելիք:

    7.- Թող հեղինակը ների, բայց չեմ կարող որևէ բան ասել: Անկեղծ եմ ասում, մինչև վերջ չկարողացա կարդալ, կետադրությունը սպանեց ուղղակի:

    8.- Ժողովուրդ ջան, մի կետադրեք ուրեմն:
    Չնայած կետադրությունն ինձ ներվայնացրեց (ճիշտ կետադրություն չէ)` այս գործը հետաքրքիր ու լավն է: Բայց ավելորդաբանություններ կան, որոնցից ազատվել է պետք: Գործն ինքը հաջողվում է:

    9.- կներեք, հետո կկարդամ:

    10.- Հետաքրքիր կտավներ կարող էին լինել, այնքան է խոսքը շաղակրատված, ներկերն ու այլ պարագաներ այնքան են մնացել արևի տակ, որ գույները խամրել են, վրձինն էլ չորացել է: Սիրուն այդպես չեն վերաբերվում: Թարմ ներկեր պետք, ու նոր վրձին է հարկավոր:

    11.- Առաջինը էլեգիա է, կոկիկ տեքստ է, բայց պոետիկա չկա: Երկրորդի մեջ ոչ կոկիկ տեքստ կա, ոչ էլ, առավել ևս, պոետիկա: Այո, գուցե կարոտը կոկիկություն չի սիրում, բայց, այ, կապույտը շաաաատ կոկիկ պիտի լինի:

    12.- Հետաքրքիր են երկուսն էլ: Լավ անցումներ կան: Հաջողվել են:

    Ներողամիտ եղեք:Կխնդրեի չանձնավորեք, չէ՞ ոչ մեկիդ չգիտեմ, հեղինակներ ջան:

  30. Հարենց ջան, ինքն ինձ էլ չի հերիքել…ու եթե իմանայի, որ մի գործ կարող եմ ուղարկել սա չէր լինի հաստատ:)))

  31. Итак, начну с того, как правильно писать рецензию к тому или иному произведению.

    Конечно же, как только человек прочтет стоящее его внимания произведение, ему захочется выразить свои чувства и эмоции, вызванные при прочтении. О произведении можно сказать “нравится — не нравится”, не основываясь ни на чем. Естественно, Вы понимаете, что так делать не стоит. Критик должен всегда основываться на аргументированном и тщательно продуманным анализом. При этом отношение между автором и критиком должно быть творческим диалогом при равном положении сторон. Не стоит писать в отзыве что-то вроде “да ты хоть знаешь, с кем имеешь дело?! Я намного опытнее тебя!”.

    Критика, прежде всего, — это суд над всем произведением, а не его изучение детально. Не стоит пересказывать произведение и комментировать отдельные его части, ведь пересказ снижает ценность рецензии.

    Важно понимать, что оценивать стоит стиль произведения, манеру письма автора, наличие художественно-выразительных средств (эпитет, метафор, олицетворений), смысл произведения и то, что автор хотел донести до читателя. Следует убрать эмоции в сторону и проанализировать текст с точки зрения литературного произведения. А вот в конце отзыва можно добавить и личные впечатления и эмоции. Лишним не будет.

    Так же надо понимать, что отзыв дает лишь общую характеристику без какого-либо подробного и детального анализа. Но при этом отзыв должен содержать практические рекомендации.

    И, пожалуй то, что я считают одним из самого главного: критик не должен считать свое мнение исключительной истинной. Согласитесь, на вкус и цвет товарищей нет.

    И помните: критика не должна быть слишком жесткой, суровой и, тем более, оскорбляющей — умейте конструктивно указывать на ошибки или недочеты автора, чтобы не задеть его чувства и дать повод ему исправить “ляпы”, допущенные при написании.

    Это лишь часть того, что следует соблюдать грамотному критику. Об этом можно писать и писать, но я дал только основные и ключевые моменты. Апполо

  32. Ցավում եմ որ այդքան նեղացկոտ եք շատ եմ ցավում :ՈՒշադիր կարդացեք ձեզ կոգնի

    • Էստեղ հարց ա, թե նեղացկոտն ով ա: :)))

      Հարգելի Ադելինա, առաջինը անգամը չի, որ Հավաքածուում ժյուրի եմ ու մասնակիցներից առաջինը չեք, որ հարձակվել եք ժյուրիի վրա: Պարզ ասած՝ սովոր եմ :))))))

  33. Չափածո մրցույթի արդյունքները հետևյալն են.

    1 Վահե Արսեն-բացակա
    2. Հասմիկ Սիմոնյան-բացակա
    3. Անի Հովնանյան-3-3, 2-4, 1-12
    4. Հուսիկ Արա-3-4, 2-3, 1-8
    5. Հայկ Ֆալակյան-3-3, 2-9, 1-12
    6.Գևորգ Թումանյան-3-3, 2-1, 1-4
    7.Էդուարդ Հարենց-3-3, 2-1, 1-4
    8.Մանե Գրիգորjան-3-8, 2-4, 1-3

    Սաթ Ռշտունի-սպանդարամետ/քուր-17 միավոր

    Նելլ Սահակյան-Երջանիկ/Օրհնյալ լինես դու…-9 միավոր

    Ռիմա Խաչատրյան-Եղանակը փոխվում է/Այն մարդու մոլորակը-4 միավոր

    Մերրի Մկրտչյան-Ինչ-որ մեկը թող մոտենա լսափողին-4 միավոր

    Շնորհավորում եմ Սաթ Ռշտունուն, Նելլ Սահակյանին, Ռիմա Խաչատրյանին և Մերրի Մկրտչյանին:

    • Շնորհավորում եմ բոլորին…էնպես ստացվեց, որ միավորներ ստացած բոլոր մասնակիցները իմ ընկերներն են` Ռիման, Սաթենիկը, Մերրին …կարող է և էլի կան ու չգիտեմ…շնորհավորում եմ…ամեն անգամ տարոսը մեկինս լինի :Ճ Դավիթ ջան, շատ ապրես,անշահախնդիր մարդիկ քիչ են հանդիպում, արդար կերպով նման մրցույթներ կազմակերպում ու անցկացնում…բաներ կան, որ համաձայն չեմ ու ժպիտով կանցնեմ, որովհետև իմաստ չունի ծանրացնելը մրցույթը..ինչևէ,,,աչք փակելով մի բան չհասկացա ու չընդունեցի…համար 8 գործի մասինա խոսքս…կարևոր չի ես որպես գրող եմ խոսում թե որպես ընթերցող,,,բայց էդ գործը արժանի էր ավելի լավ հիշատակվելուն ու ես զարմացած եմ` շաաաաաաատ շաաաատ…ինձ համար ապսուրդ էր սա…ինչ թաքցնեմ, մի քիչ վրդովված եմ,,,որովհետև եթե ստեղ <> կար ….լավ էէէէ,,,ապրենք մենք,,,ապրեն բոլորը:))) Մերրին գործի մեջ կասեր` Ծափ, Աքոդար, Ծափ….:)))որոշ մարդկանց վրա ծափ:Դ:Դ:Դ

      • Մերրին իր տեսակը, մտածելակերպը , էներգիան, երևակայությունը բանաստեղծություն ու պատմվածք դարձնելու անկեղծությունը, ազատությունն ու տաղանդն ունի

  34. Մի ուղղում: 8-րդ հեղինակը և Ռիման ստացել են հավասար միավորներ: Այս դեպքում, պետք է սպասել ժյուրիի մյուս անդամների որոշմանը, քանի որ միայն առաջին 3 տեղն են գնահատվում այս մրցույթում:

  35. Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ:
    Մեկնաբանությունների և միավորների համար շնորհակալ եմ:

  36. Քարըսհ Հարեանտս on August 20, 2012 at 22:08 said:

    Ես հավանեցի «քուրը», որոհետեւ այն ոչ թե ցուցամոլաբար էր ինքնատիպ, այլ՝ իրոք, զի իր իսկ բնամիտին հարիր գրելաոճով էր վերարտադրված: Ազատ, ճերմակ, բաց վերլիբրային, սաղր-ծանծաղ, անկրակ, անռիթմ (ներքին) բանտեղծություններն ավելի շուտ մանրապատումներ են, քան ՊՈԵԶԻԱ, որը դարերում քննություն բռնած ՉԱՓԱԾՈՆ է, անկախ հանգարվեստից կամ էլ առանց դրա:: Նման «թափթփված» տողերով գրող ավագներ էլ կան մեզանում, ովքեր հանգ ու վանկով եթե պահանջես, չեն կարող գրել, անռիթմ ազատությամբ նրանք հեշտությամբ են թաքցնում իրենց անտաղանդությունը…

    • 🙂 Սա՞:

      Արի՛, գութան, վարի՛, գութան,
      Օրն եկել է, ճաշ դառել,
      Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
      Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

      Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
      Քաշի՛, քաշենք, վար անենք,
      Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
      Մեր սև օրին ճար անենք։

      Պարտքատերը գանգատ գնաց,
      Քյոխվեն կըգա, կըծեծի,
      Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
      Կըբարկանա, կանիծի։

      Էն օրն եկան թովջի արին,
      Հարկ են ուզում տերության.
      Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
      Վարի՛, վարի՛, իմ գութան։

      Ձեռըս պակաս, ուժըս հատած,
      Հազար ու մի ցավի տեր,
      Ինձ են նայում մերկ ու սոված
      Մի տուն լիքը մանուկներ։

      Արի՛, գութան, վարի՛, գութան,
      Օրն եկել է, ճաշ դառել,
      Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
      Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

  37. Արձակ մրցույթի արդյունքները հետևյալն են.

    1.Նառա Վարդանյան-3-8, 2-4, 1-6
    2.Բյուրակն Իշխանյան-3-4, 2-2, 1-6
    3.Բայանդուր Պողոսյան-բացակա
    4.Մանե Գրիգորյան-3-8, 2-2. 1-6
    5.Գոհարիկ Աքելյան-3-2, 2-4, 1-6
    6.Լիլիթ Կարապետյան-3-8, 2-7, 1-2
    7.Դիանա Համբարձումյան-2-5, 1-6
    8.Հայկ Ֆալակյան-3-6, 2-4, 1-2

    2, 4 և 8 ստեղծագործությունները ստացել են 9 բալ: Այսօր կանցկացվի լրացուցիչ քվեարկություն ժյուրիի խմբում՝ որոշելու առաջին երեք տեղերի հերթականությունը: Քվեարկմանը կմասնակցեն ժյուրիի բոլոր անդամները:

  38. Լրացուցիչ քվեարկության արդյունքները հետևյալն են.

    1.Դավիթ Հակոբյան-3-2, 2-4, 1-8
    2.Բյուրակն Իշխանյան-3-4, 2-2, 1-8
    3.Մանե Գրիգորյան-3-8, 2-2. 1-4
    4.Գոհարիկ Աքելյան-3-2, 2-4, 1-8
    5.Լիլիթ Կարապետյան-3-8, 2-2, 1-4
    6..Հայկ Ֆալակյան-3-4, 2-2, 1-8

    « ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ»-14, «Սխալ կանգառ»-12 և «ԶԻ»-10

    Շնորհավորում եմ Նառա Վարդանյանին հաղթանակի առթիվ: Նաև, շնորհավորում եմ Հռիփսիմեին և Մերրիին՝ ներկայացված հետաքրքիր պատմվածքների համար: Բոլոր հեղինակներին մաղթում եմ հաջողություն գրական ասպարեզում:

  39. Հաշվի առնելով իմ անուշադրությունը՝ ընդունելով միայն մեկ գործ չափածո մրցույթին, երրորդ տեղը, կկիսվի, քանի որ երկու հեղինակներն էլ ստացել են հավասար միավորներ:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s