Նունե Նազարյան

Մի կտոր երջանկություն

 

***
Համալսարանի լսարաններից մեկում մի քանի ուսանող նստած խոսում էին.
— Իսկ որտե՞ղ է Դարինան, չգիտե՞ս Ինա,- հարցրեց աղջիկներից մեկը:
— Օհ, չգիտեմ, դեռ չեմ խոսել նրա հետ:
— Մեր Դարինան վերջերս շատ է փոխվել,- մի տղա մտավ խոսակցության մեջ:
— Ի՞նչ ի նկատի ունես Էդգար,- հարցրեց Ինան:
— Նա այնքան զգայուն ու ինքնամփոփ է դարձել: Չեմ հասկանում՝ ինչ է պատահել: Կարծում եմ, որ լավ կանեք խոսեք հետը, աղջիկներ: Միգուցե նա մեր օգնության կարիքն ունի:
— Այո, Էդգարը ճիշտ է ասում,- ասաց Աննան,- Ինա, դու նրա ամենամոտ ընկերն ես, ինձ թվում է՝ պետք է խոսես հետը:
— Դե լավ, լուրջ մի ընդունեք: Ես գիտեմ Դարինայի վարքագծի պատճառը: Այս ամբողջի պատճառն այդ Էրիկն է:
— Ո՞վ է Էրիկը,- հարցրեց Էդգարն Ինային:
— Էրիկը շվեդ դերասան է: Նա Դարինայի ուրախությունն է,- ժպտում էր Ինան:
— Օ այո, ես գիտեմ այդ մասին: Ես տեսել եմ Էրիկի նկարները Դարինայի մոտ: Իրոք նա շատ գեղեցկադեմ երիտասարդ է, բայց խելքից դուրս է սիրահարվել մեկին, ում երբեք չես տեսել և ով իր երկրում հայտնի դերասան է,- Աննան այնքան ոգևորված էր խոսում, բոլորը ժպիտով նրան էին նայում:
— Պատկերացնում եմ, թե ինչքան դժվար պետք է որ լինի հայտնի անձնավորության սիրելը,- նկատեց Էդգարը՝ մտածկոտ հայացքով:

***
Լսարանի դուռը բացվեց և մի փոքրիկ աղջիկ ներս մտավ.
— Բարի լույս սիրելի կուրսեցիներ,- բացականչեց նա ժպիտով:
— Օհ բարի գալուստ մեր թանկագին Դարինա,-ասաց Էդգարը:
— Ու՞ր էիր Դարինա, ինչու՞ չզանգեցիր ինձ,- խոսեց Ինան:
— Վայ, կներես Ին ջան,- Դարինան նստեց նրա կողքին,- այնքան քնատ էի այսօր, չկարողացա շուտ արթնանալ:
— Եթե ամբողջ գիշեր Էրիկի մասին չմտածեիր, քնատ էլ չէիր լինի հիմա,- ասաց Աննան:
Էդգարը սկսեց ծիծաղել:
— Իմ անուշ Աննա,-ժպտաց Դարինան,- դու շատ լավ գիտես, որ ես չեմ կարող նրա մասին չմտածել…
— Բայց դու պետք է կարողանաս,- Աննան նրան նայեց զայրացած,- նա քեզ ցավ է պատճառում, դու պետք է դադարես սիրել նրան:
— Խնդրում եմ այլևս մի խոսիր այդ մասին, Ան,- ասաց Ինան,- միևնույնն է անօգուտ է Դարինային ինչ-որ բան հասկացնելը:
Էդգարը ձեռքով փակեց Աննայի բերանը.
— Աղջիկներ, բավական է նյարդայնացնեք Դարինային: Թողեք նա սիրի ում ուզում է:
— Շնորհակալություն սիրելի Էդգար: Աղջիկներ, հերիք է իմ ու Էրիկի մասին մտածեք: Ես ինձ լավ եմ զգում՝ անկախ ամեն ինչից: Ավելի լավ է անդրադառնանք մեր դասերին:
Զանգը հնչեց և դասախոսը մտավ լսարան:
***
Շաբաթվա վերջն էր արդեն: Դարինան իր սենյակում էր: Որոշ դասեր պարապելուց հետո նա միացրեց իր համակարգիչը և, ինչպես միշտ, սկսեց ուսումնասիրել շվեդական ամսագրեր ու շաբաթաթերթեր: Հանկարծ նրա աչքերը փայլեցին. Մեծատառերով գրված մի վերնագրի մեջ աչքին ընկավ Էրիկի անունը. <<ԴԵՐԱՍԱՆ ԷՐԻԿ ՆԻԼՍՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ>>:
Հետևյալ վերնագրի ներքո նա կարդաց. << Էրիկ Նիլսոնը TV4 հեռուստաալիքով մի քանի ժամ առաջ ունեցած հարցազրույցում նշել է, որ երեք օրով բացակայելու է երկրից: Երկրպագուները շատ հետաքրքրված են իմանալու մեկնման պատճառը, բայց Էրիկը դեռ գաղտնի է պահում՝ նշելով, որ իր ուղևորությունն անձնական բնույթ ունի ու կապված չէ ֆիլմերի նկարահանման հետ>>:
Նա սեղանի վրայից վերցրեց Էրիկի նկարը. << Ուր էլ լինես, ինչ էլ անես, ինձ համար դու միշտ իմ Էրիկը կմնաս: Ոչ մի իրադարձություն չի կարող բաժանել ինձ քեզանից: Նույնիսկ մահը չի կարող ինձ հեոացնել քեզանից: Դու ընդմիշտ կլինես իմ սրտում և իմ մտքերում>>: Նա համբուրեց նկարը և դրեց իր գրքի մեջ: Այնուհետև անջատեց համակարգիչը և դուրս եկավ բակ:
Բնությունն այնքա՜ն գեղեցիկ էր: Թռչունները ծլվլում էին, մեղմ քամին փչում էր ու նրբորեն շոյում նրա վարսերն ու զգեստը: Դարինան իրեն միայնակ էր զգում, այնքան միայնակ: Թվում է՝ քամին փորձում էր հակառակն ապացուցել՝ մեղմ գգվելով նրան: Թռչնակները կարծես միայն նրա համար էին երգում, բայց նա դեռ զգում էր միայնակ՝ այն տարօրինակ զգացումը, որ չես հասկանում որտեղից է հայտնվում և ինչու է հայտնվում…
***
Գեղեցիկ աշնանային երեկո էր: Դարինան համալսարանից տուն էր վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով: Նա քայլում էր՝ ինչպես միշտ խորասուզված մտքերի մեջ: Հանկարծ տերևների խշշոցը ստիպեց Դարինային կտրվել իր մտքերից: Ինչ-որ մեկն իր մեծ ափերով նրբորեն փակեց Դարինայի աչքերը: Աղջիկն անակնկալի եկավ: Նա ուզում էր մի կողմ հրել անծանոթ ձեռքերը, այդ պահին իր այտին զգաց անծանոթի թույլ համբույրը: Մինչ Դարինան կհասցներ ուշքի գալ, թե ինչ է կատարվում, աչքերը բացվեցին, և նա կարողացավ տեսնել մի դեղին վարդ, որն ընկավ իր ոտքերի մոտ: Դարինան անմիջապես շրջվեց՝ հուսալով վերջապես տեսնել այդ խենթ անծանոթին: Շրջվելուն պես Դարինան մի ճիչ արձակեց և անզոր ընկավ <<անծանոթ>>-ի թևերի վրա…

***
Այգու ծառերից մեկի մոտ նստած էր մի երիտասարդ զույգ. Մի փոքրիկ, նուրբ աղջնակ ու մի գեղեցկադեմ երիտասարդ.
— Եվ…հիմա արդեն քեզ լա՞վ ես զգում,- խոսեց երիտասարդը սահուն անգլերենով:
— Հուսով եմ այո…օօհ, չեմ կարող հավատալ, դեռ չեմ հավատում, օհ Աստված իմ,- նույնպիսի գեղեցիկ անգլերենով պատասխանեց Դարինան ու փակեց իր աչքերը:
— Հավատա անուշս, հավատա: Ես այստեղ եմ, քո կողքին: Եվ դու գիտես, որ ես քեզ համար եմ եկել, ընդամենը երկու օրով, որ քեզ ուրախություն պատճառեմ:
— Օհ, Էրի՜կ…
Էրիկը քնքշորեն իր ձեռքերի մեջ առավ աղջկա փոքրիկ ձեռքը:
***
— Բառերն ուղղակի անզոր են նկարագրելու, թե ես ինչ եմ զգում, չգիտեմ ինչ ասել, Էրիկ,- լսվեց Դարինայի շփոթված ձայնը:
— Ես գիտեմ, գիտեմ: Ոչինչ մի ասա, ես հասկանում եմ քեզ: Ես գիտեմ, թե դու ինչքան ես սպասել այս օրվան, ինչքան ես երազել ու լաց եղել ընդամենը այս օրվա համար: Ես եկել եմ, որ քեզ վերադարձնեմ քո անուշ ժպիտն ու փայլուն աչքերը: Ճիշտ է, ես ունեմ խենթ երկրպագուների մի հսկայական բանակ, ես ունեմ սիրած աղջիկ, բայց այն անկեղծ վստահությունը, նվիրվածությունը, որ ինձ անհրաժեշտ էր, ես գտա միայն քո մեջ: Ինչքան էլ ուզում է ինձ աստղ կոչեն, միևնույնն է, վերջապես ես էլ սովորական մի մահկանացու եմ: Ես էլ եմ ունենում տխուր պահեր: Ու նման դեպքերում ես միշտ կարդում էի քո խոսքերը, որոնք ինձ ուժ էին տալիս չընկճվելու, ինձ ուժեղ զգալու և պայքարելու: Ես երբեք չեմ տեսել այսքան խորը հոգով մի պատանի աղջնակ: Բայց ես մի օր սկսեղի ինձ մեղավոր զգալ՝ հասկանալով, որ դու տխուր ես ու հեռու ինձնից: Ու ես որոշեցի երկու օրով հետաձգել իմ բոլոր գործերն ու գալ իմ փոքրիկ հրեշտակի մոտ՝ ընդամենը մի փոքրիկ, շատ փոքրիկ երջանկություն բերելու:
Դարինան գլուխն հենել էր Էրիկի ուսին ու լացում էր, բայց այս անգամ, դրանք ոչ թե տխրության, այլ անսահման երջանկության արցունքներ էին:

***
Նրանք խոտերի վրա նստած ուրախ զրուցում էին.
— Էրիկ, գիտե՞ս ես մի քիչ շվեդերեն եմ սովորել,- ասաց աղջիկը ժպտալով:
— Օհ, իսկապե՞ս սիրելի Դարինա:
— Այո, Էրիկ, ես ուզում էի գիտենալ քո մայրենի լեզուն: Սպասիր հիմա ցույց կտամ իմ տետրը,- նա պայուսակից հանեց կարմիր ժապավեններով զարդարված մի տետր,- տես, թե ինչքան շվեդերեն եմ սովորել:
Դարինան սկսեց խոսել շվեդերեն՝ նայելով ուղիղ Էրիկի աչքերին,- Du är min lycka, du är min inspiration. Du betyder allt för mig. Jag är så glad att du klev in i mitt liv. Du gör livet värt att leva. (Դու իմ ուրախությունն ես: Դու իմ ներշնչանքն ես: Դու ինձ համար ամեն ինչ ես: Այնքան ուրախ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում: Քեզնով կյանքը նոր արժեք է ստանում):
Էրիկն, աղջկա տետրն ամուր բռնած, ուշադիր լսում էր նրան: Նա այնքա՜ն բնական էր…Էրիկն իսկապես զգացված էր, բայց ոչինչ չասաց, որովհետև շուրթերը զբաղված էին աղջկան համբուրելով: Դա առաջին համբույրն էր, որ Դարինան երբևէ ստացել էր…
***
Էրիկի ձեռքերը գրկեցին նրա նուրբ իրանը: Բայց Դարինան իր ձեոքի թեթև շարժումով փակեց նրա շուրթերն ու ասաց.
— Դու չպետք է ինձ համբուրես միայն նրա համար, որ դու ուզում ես ինձ երջանկության մի պահ պարգևել: Էրի՛կ, երբեք մի՛ արա այն, ինչ քեզ հաճելի չէ:
— Դարինա, ի՞նչ ես խոսում: Ինչի՞ց ենթադրեցիր, որ ինձ հաճելի չէ քեզ համբուրելը: Դու այնքան գեզեցիկ, փոքրիկ շուրթեր ունես:
— Գեղեցկությունը ոչ մի նշանակություն չունի: Էրիկ, համբուրում են միայն մեկին, այն մեկին, ում սիրում են, իսկապե՛ս սիրում են…անկեղծ սրտով ու ամբողջ հոգով:
— Բայց ես քեզ շատ եմ սիրում, Դա…
— Շը՜շ, ոչ մի բան մի ասա: Ես գիտեմ, որ ինձ շատ ես սիրում: Բայց դու սիրում ես ինձ, որովհետև քեզ մեղավոր ես զգում: Սիրում ես ինձ իմ՝ քո հանդեպ ունեցած անչափ մեծ սիրո համար: Իմ տածած սերը դեպի քեզ շատ մեծ է, այն իր թևերն է տարածում քո զգացմունքների վրա, ու քեզ թվում է, թե սիրում ես ինձ:
— Ինչու՞ ես տանջում մեզ երկուսիս,- լսվեց Էրիկի տխուր ձայնը:
— Էրիկ, արի մոռանանք այս խոսակցությունը, ես չեմ ուզում, որ… Էրիկ, մի խաբիր ինձ ու ինքդ քեզ, դա ոչ մեկիս երջանկություն չի բերի:
— Դարինա…
— Էրիկ,- ասաց նա ու համբուրեց Էրիկի այտը,- ես ուզում եմ վայելել քո ներկայությունը, չէ՞ որ վաղն այս ժամին դու այլևս այստեղ չես լինի:
— Ճիշտ ես, իմ փոքրիկ հրեշտակ,- ասաց Էրիկն ու սեղմեց Դարինային իր կրծքին:
— Ամուր գրկիր ինձ, Էրիկ, շատ ամուր,- խոսեց Դարինան արցունքների միջից:
Էրիկն այնքան պինդ էր իրեն սեղմել աղջկան, որ թվում էր՝ ուր որ է կխեղդվի փոքրիկ Դարինան:
Նա համբուրում էր նրա ճակատն ու մազերն ու կրկնում.
— Իմ փոքրիկ Դարինա, իմ հրեշտակ: Ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, հանգստացիր սիրունս:
Էրիկը մտքում ասաց <<Եթե միայն կարողանայի սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում, միայն այդ ժամանակ կկարողանայի իսկապես երջանկացնել քեզ>>:

***
Օդանավակայան….ընդամենը մի քանի րոպե ու ինքնաթիռը կբարձրանա երկինք: Մեկնող երիտասարդ, արցունքներն հազիվ զսպող աղջնակ:
Եվ ահա մի վերջին գրկախառնություն…
— Խոստացիր ինձ, որ երբեք չես տխրելու, ուզում եմ, որ միշտ ուրախ լինես,- աղջկա ականջին շշնջաց տղան:
— Հիմա ժամանակն է, որ գնաս ու ինքդ քո երջանկությունը գտնես: Միակ ցանկությունս քեզ միշտ երջանիկ տեսնելն է: Իսկ ես… ես քեզնով կհպարտանամ նույնիսկ հեռվից…
— Հենց սրա համար էլ սիրում եմ քեզ, ես համոզված եմ՝ դու կգտնես քո իրական երջանկությունը, հրեշտակս,- Էրիկը սեղմեց Դարինային իր կրծքին ու համբուրեց նրա սպիտակ ճակատը…
***
Ահա և ամեն ինչ նույն հունի մեջ ընկավ… նստած նույն լսարանում, նույն համալսարանը, նույն հարցասեր ընկերները…
Վերջապես լսվեց Դարինայի պատասխանը.
— Նա մեկնեց՝ թողնելով ինձ մի կտոր երջանկություն…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s