Քարմեն Ս.

Մի կիլո լոլիկի պատմությունը

 

-Ինչ արժի լոլիկը,- հազիվ լսելի ձայնով հարցրեց բարձրահասակ կինը` ձեռքն առնելով արկղում խնամքով դասավորված լոլիկնորից մեկը: Վաճառողն անտարբեր պատասխանեց.
— 300 դրամ:
Կինը զգուշությամբ դրեց լոլիկը` հասցնելով միաժամանակ ստուգել վերջինիս պնդությունը, այնուհետև հանեց թաշկինակն ու սկսեց խնամքով մաքրել ձեռքը: Դրանից վաճառողը լոլիկի պես կարմրեց ու ատամները կրճատացնելով` հայտարարեց.
-Իմ լոլիկը մաքուր է, տիկի’ն:
-Միգուցե,- փիլիսոպայորեն արտաբերեց կինը` անդունդը գլորելով վաճառողի համբերության վերջին պնդօղակը: Ու եթե այդ պահին տիկնոջ հեռախոսը չզանգեր, վաճառողը հաստատ իր ողջ զայրույթը կթափեր կնոջ վրա: Առանց բարևի անգամ, տիկինը հեռախոսի մեջ շշնջաց` “Զբաղված եմ” ու անջատեց այն: Վաճառողը, հավաքելով իրեն, փորձեց ժպտալ.
— Տիկին, դուր չի գալիս, ուրեմն մեկ այլ տեղից…
Վաճառողը, որը կարճահասակ, մսոտ մատներով, կլոր դիմագծերով միջին տարիքի տղամարդ էր, չհասցրեց ավարտել իր միտքը, երբ կինը համարձակորեն պնդեց.
-300ը թանկ է:
Վաճառողը, շփոթված կնոջ համառությունից, կարկամելով ինչ-որ բան փնթփնթաց քթի տակ: Կրկին հեռախոսազանգ: Կինը նայեց հեռախոսին ու տեսնելով, որ դա այնքան էլ “կարևոր” զանգ չէ, կրկին անջատեց` չպատասխանելով:
-Դե ինչ,- հարցրեց վաճառողին:
— 280-ով եմ գնել: Չեմ հասկանում, ինչ արել- չի արել 20 դրամն է արել,- զայրացավ վաճառողը:
Տիկինը խիստ հայացքով նայեց վաճառողին, ու արդեն երրորդ անգամ նրանց շեղեց հեռախոսազանգը: Կորցնելով իր սառնասրտությունը` տիկինը բողոքող ձայնով արտասանեց.
— Այս սպասուհիներին թվում է, թե երբ սիրտն ուզի, պիտի զանգեն քեզ,- ասաց ու մոտեցրեց հեռախոսն ականջին,- հիմա’ր, զբաղված եմ,-կտրուկ արտասանեց` անջատելով հեռախոսը:
Տիկնոջ թիկունքին արդեն զգալի հերթ էր գոյացել: Վաճառողն զգալով, որ տիկինն իրենից համառ է, վերցրեց պարկն ու սկսեց լցնել լոլիկները:
— 280ով եմ տալիս, կլինի:
— Կլինի,- լայն ժպտաց կինը:
— Քանի կիլո եք ուզում:
— Մեկ:
Կշռված պարկը վերցնելով` կինը մեկնեց վաճառողին 300 դրամը: Վերջինս սկսեց մանր փնտրել:
— Մանրը պետք չի,- հեգնեց կինը:
Վաճառողը վիրավորված բացականչեց.
— Մի ժամ է 20 դրամի համար վիճում եք, հիմա էլ ասում եք` պետք չի:
— Ես միշտ հասնում եմ իմ ուզածին. Դա իմ բնավորությունն է,- ժպտաց կինը` հավաքվածների խեթ հայացքների ներքո, որից հետո վերցրեց լոլիկները ու ուղղվեց դեպի դուռը:
— Ստացեք մանրը,- ասաց վաճառողը` նետելով երկու մեծ 10 դրամանոցները կնոջ ոտքերի տակ,- Տիկին, փոքր բաների հետևից ընկնելով` հաճախ կորցնում են ավելի մեծը:
Տիկինն ուզում էր պատասխանել, բայց կրկին զանգեց հեռախոսը: Այս անգամ սեղմեց կոճակը.
— Ինչ է եղել, հիմար:
“Տիկին, Ձեր որդին վթարի է ենթարկվել: Ուզում էր խոսել Ձեզ հետ, բայց Դուք հեռախոսը չեիք վերցնում: Նա մահացավ…”:
Տիկնոջ ճիչը միախառնվեց խանութի դռան ճռռոցին: Միայն մի ակնթարթ և լսվեց հերթական “ինչ արժե-ն”, իսկ խանութի մուտքի աստիճաններին` արևի տակ, փայլում էին կարմիր լոլիկները… պինդ էին` անգամ թափվելով քարե աստիճաններին, չէին ճզմվել:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s