Հավաքածու Գրական Մրցանակ

Հայտարարվում է գրական մրցույթ.

Կկազմակերպվի 12 մրցույթ, ամիսը մեկ անգամ` 6 կարճ պատմվածք և 6 բանաստեղծությունների մրցաշարներ:  Մրցաշարները կունենան տարբեր թեմաներ, որոնք կհայտարարվեն  յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:  Ներկայացնում եմ Ձեզ 2011-2012 թվերի ցանկը.

Հուլիս, 2011-Պատմվածքներ

Օգոստոս-2011-Բանաստեղծություններ

Սեպտեմբեր, 2011-Պատմվածքներ

Հոկտեմբեր, 2011-Բանաստեղծություններ

Նոյեմբեր, 2011-Պատմվածքներ

Դեկտեմբեր, 2011-Բանաստեղծություններ

Հունվար, 2012-Պատմվածքներ

Փետրվար, 2012-Բանաստեղծություններ

Մարտ, 2012-Բանաստեղծություններ

Ապրիլ, 2012-Պատմվածքներ

Մայիս, 2012-Բանաստեղծություններ

Հունիս, 2012-Պատմվածքներ


Թեման հայտարարվելուց հետո, մասնակիցները կունենան ուղիղ 21 օր ներկայացնելու իրենց սրբագրված գործերը այդ ամսվա մրցաշարին:  Ձեր ստեղծագործությունները խնդրում եմ ուղարկել իմ փոստի վրա, որոնք այնուհետև կտեղադրվեն այս բլոգում: Վերջին ժամկետը գործերի ընդունելության կլինի յուրաքանչյուր ամսվա 22-ին, 23:59 Երևանյան ժամանակով:  Հեղինակները կնշվեն միայն քննարկումներ-քվեարկումներից հետո:

Անհատական մեկ մրցաշարի պարգևը-$175.00

Առաջին տեղ գրավող հեղինակ-$100.00

Երկրորդ տեղ գրավող հեղինակ-$75.00

Իմ փոստը-dakopia@gmail.com