Վեցերորդ Մրցույթ-21

Իմ ապոկալիպսիսը

Ռոզան մղձավանջ էր տեսնում: Նա կանգնած էր իր հարազատ քաղաքի կենտրոնում, շուրջը վազում էին խուճապահար մարդիկ, ինչ-որ տեղ շտապող ավտոմեքենաները բախվում եին միմյանց, շուռ գալիս, տրաքում: Իսկ Ռոզան, պահպանելով սառնասրտությունը և ժպտալով անցնող մարդկանց, կանգնած էր նույն տեղում: Հանկարծ հեռվում սարսափելի ուժգնության պայթյուն տեղի ունեցավ, գետինը ցնցվեց, իսկ վախեցած մարդիկ քարացան` հայացքները ուղղած պայթյունի կողմը: Ատոմային ռումբի պայթյունից առաջացած լուսային ճառագայթումը կուրացրեց բոլորին: Մի քանի վայրկյան անց հարվածային ալիքը սրբեց-տարավ բոլոր շենքերը, ավտոմեքենաները և մարդկանց: Ռոզան կանգնած էր իր տեղում և շարունակում էր ժպտալ: Տարբերությունն այն էր, որ այժմ նրան շրջապատում էին վառվող ավերակները:

Ռոզան խուճապի մեջ արթնացավ և մի ճչոց արձակեց: Արթուրը վեր թռավ անկողնուց, ուշքի եկավ խորը քնից հետո և տխուր հայացքով նայեց Ռոզայի վրա:

— Դարձյալ այդ երազը, — հարցրեց նա:

— Այո, — շնչահեղձ լինելով պատասխանեց նրա կինը:

Արթուրը վեր կացավ, գնաց խոհանոց և վերադարձավ` ջրի բաժակը ձեռքում: Մի քանի կում անելուց հետո Ռոզան ուշքի եկավ:

— Սիրելիս, հիշում ես, թե ինչ էր ասում հոգեբանը, — ասաց Արթուրը, — դու պետք է ուղղակի չմտածես այդ երազի մասին: Դա լիովին քեզանից է կախված…

— Հիշում եմ, — ընդհատեց նրան Ռոզան, — ես ամեն ինչ անում էի այնպես, ինչպես նա ասաց:

— Այդ դեպքում ինչում է խնդիրը, — քթի տակ փնթփնթաց Արթուրը:

— Ես գիտեմ, — պատասխանեց Ռոզան: — Այդ երազը պարզապես մղձավանջ չէ: Դա մարգարեական երազ է…

***
Առավոտյան ժամը ութին Արթուրը վեր կացավ` աշխատելով չաղմկել, որ չարթնացնի խաղաղորեն ննջող Ռոզային, սափրվեց, իր արտաքին տեսքը կարգի բերեց, արագ նախաճաշեց և դուրս եկավ: Արթուրը շտապեց` դեռ շուտ էր գործի գնալու, և նա որոշեց մի քիչ զբոսնել քաղաքի փողոցներով: Անցնելով կրպակների կողքով, նա ամեն անգամ ուշադրություն էր դարձնում թերթերում տպված հոդվածների վերնագրերին: “ՆԱՏՕ-ն վերջնական որոշում է կայացրել ագրեսորների դեմ պայքարելու հարցի շուրջ”, “Ինչպես կպատասխանի Արևելքը”, “Աշխարհը վտանգի տակ է”, “Էքստրասենսները պատերազմի սկիզբն են կանխագուշակում” և այլն:

Բոլորը խոսում էին միայն սպասվող պատերազմի մասին: Հեռուստատեսությամբ, թերթերում, ինտերնետում… Ոմանք չէին կասկածում, որ պատերազմը կսկվի, ոմանք էլ թերահավատորեն էին վերաբերվում այդպիսի խոսակցություններին: Վերջինների թվին էր պատկանում նաև Արթուրը: “Զարմանալի չի, — մտածում էր նա, — որ Ռոզան տարվել է այդ մտքերով”:

Այնուամենայնիվ Ռոզան հավասարակշռված մարդ էր: Նա երբեք խնդիր չէր տեսնում նրանում, ինչը դեռևս չի կատարվել կամ կասկածի տակ է: Իսկ այժմ… նա պնդում է, իբր մարգարեական երազ է տեսնում: Այդ ամենը տարօրինակ էր: Մտորումների մեջ ընկած Արթուրը ոտքով եկավ իր աշխատանքի վայրը: Նա պաշտպանության նախարարությունում մի աննշան պաշտոն էր զբաղեցնում:

Անցնելով աշխատանքի` նա շեղվեց այդ մտքերից, բայց շատ շուտ բախտի բերմամբ վերադարձավ դրանց: Նա աշխատում էր հաշվապահությունում, որոշ նախարարությամբ ֆինանսավորվող նախագծերի թտղթերը անցնում էին նրանց ձեռքերով: Եվ ահա Արթուրը գործընկերը ասաց.

— Հիշում ես Ալբերտին, որ աշխատեց այստեղ երկու ամիս, հետո ավելի բարձր պաշտոն ստացավ:

— Հիշում եմ, — առանց խանդավառության պատասխանեց Աթուրը:

— Ալբերտը զբաղվում էր որոշ գաղտնի նախագծերի ֆինանսականով: Երևում է, նրան վստահում էին վերևներում:

— Դա էլ եմ հիշում:

— Երկու ամիս առաջ նա անհետ կորել է: Դուրս է եկել գործի տեղից, իսկ տուն չի եկել: Զարմանալին այն է, որ նրան անհետ կորած հայտարարին, բայց նույնիսկ երեք որ չի անցե~լ:

— Իրոք կասկածելի է, — Արթուրը հետաքրքրվեց այդ պատմությամբ:

— Դու հետո լսի, — նա սկսեց ցածր խոսել: — Ամենահետաքրքիրն այն է, որ անմիջապես անհետանալուց առաջ նա մի բան պատմեց մերոնցից մեկին, — Նա չասաց այդ մարդու անունը: — Ալբերտը պատմում էր, իբր նախարարությունը մի նախագծով է զբաղվում, որի գաղտնանունն է “Վերադարձված քաղակրթություն”: Զարմանալի անուն է, չէ: Ամենազարմանալին հենց ինքը նախագիծն է: Նրանք ինֆորմացիա են հավաքում, ահռելի ինֆորմացիա… Գրքեր, երաժշտություն, թանգարաններից գնում են նկարներ և քանդակներ (այս մասը իրոք ճիշտ է, ես ստուգել եմ): Բացի դրանից, Ալբերտի խոսքերով, կառավարությունը չորս միլլիարդ է տրամադրել այդ նախագծին: Գիտես, թե ուր են գնում այդ փողերը:

— ՈՒր:

— Կենեդիի տիեզերական կենտրոն:

— Բայց այնտեղ տիեզերանավեր են բաց թողնում…

— Ճիշտ է: Ալբերտը ավելի խորը փորեց, դե դու գիտես նրա տաղանդը, և իմացավ, որ տիեզերական կենտրոնը պոլիգոն է կառուցում ինչ-որ կղզու վրա Ատլանտյան օվկիանոսում: Ինչի համար, ոչ ոք չգիտի: Մեր գործընկերոջ խոսքերով Ալբերտը շատ վախեցած էր, երբ պատմում էր դա, իսկ երկու ժամ հետո նա անհետանու~մ է:

— Շատ տարօրինակ է, — արտասանեց մտածմունքի մեջ ընկած Արթուրը:

— Ես քեզ սա պատմեցի, որովհետև մենք ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդ իմանա այդ մասին: Ինքդ ես հասկանում…

— Այո, ամեն ինչ հասկանալի է, — պատասխանեց Արթուրը:

***

Ընմիջման ժամանակ Արթուրին զանգահարեց իր հին ընկեր Մաքսը: Նա լրագրող էր և միշտ, երբ մի հետաքրքիր նյութ էր գտնում, զանգում և խորհրդակցում էր Արթուրի հետ: Հիմա էլ նա սկսեց պատմել իր հայտնագործության մասին:

— Հիշում ես, մեկ տարի առաջ երկու հարգված ֆիզիկոսներ հայտարարին, իբր պիտի համաշխարհային պատերազմ լինի, և մարդիկ պիտի խոչնդոտեն դրան: Նրանք նաև փորձում էին ինչ-որ ապացույցներ ներկայացնել, բայց ոչ ոք նրանց լուրջ չընդունեց:

— Այո, հիշում եմ: Լսել էի դրա մասին հեռուստացույցով, — պատասխանեց Արթուրը:

— Ես նոր մանրամասներ եմ իմացել այդ գործով: Պարզվում է, որ նրանք ինչ-որ սարք էին կառուցել (հովանավորում էր պաշտպանության նախարարությունը), որով կապվել էին ապագայի հետ և այնտեղից էին իմացել դրա մասին:

— Ով է քեզ այդ հեքիաթը պատմել, — Արթուրը ժպտաց:

— Այդ ամենը նկարվում էր թաքնված տեսախցիկով, եղբայր: Եվ ես գտա~ այդ ձայնագրությունը: Այն ձեր արխիվներում էր:

— Ինչպես կարողացար մտնել նախարարության արխիվ, — Արթուրը խոսում էր շշուկով, որ կողքի մարդիկ չլսեն:

— Դու գիտես, ծանոթ ունենալը կարևոր բան է: Եթե բախտս բերի, — շարունակեց Մաքսը, — վաղը արդեն կտպեմ հավաքված նյութը: Եթե հետս մի բան պատահի, իմացիր, որ դա դժբախտ պատահար չէ, — նա ծիծաղեց:

Այս խոսակցությունից հետո Արթուրը վերջնականապես ընկճվեց: Ինչ է նշանակում այդ ամենը: Ալբերտը երբեք կատակասեր չի եղել, նրա պատմածը անհավատալի էր, բայց անհետացումը հաստատ պատահականություն չէր: Իսկ Մաքսի պատմածը… Եվ բոլոր հետքերը տանում են պաշտպանության նախարարություն: Ինչ են նրանք կազմակերպում:

Արթուրի մտքին դարձյալ եկավ Ռոզայի երազը: Իսկ եթե այդ ամենը ճիշտ է: Այդ երկու ֆիզիկոսները, “Վերադարձված քաղաքակրթությունը” խոսում էին դրա օգտին:

Նա տուն վերադարձավ վատ տրամադրությամբ` տագնապալից և մռայլ մտքերը հանգիստ չէին տասիլ նրան: Ռոզան սեղան գցեց, նրանք լուռ ընթրեցին, նույնպես լուռ նստեցին հեռուստացույցի առջև և գնացին քնելու: Ինչպես կարող էին նրանք այդքան օտարանալ այդ երեք տարվա ընթացքում, մտածում էր Արթուրը: ՈՒրիշ մարդիկ ապրում են միասին տասնամյակներ և պահպանում են գոնե ինչ-որ զգացմունքներ, իսկ նրանց հերիքեց երեք տարի, որպեսզի նրանք կորցնեն ողջ հետաքրքրությունը միմյանց հանդեպ: Արթուրը կարեկցում էր Ռոզային, բայց նվիրվածություն չէր ցուցաբերում, իսկ Ռոզան այնպես էր իրեն պահում, կարծես լիովին անկախ է և նույնիսկ մենակ:

***

Այս գիշեր նույնպես Ռոզան արթնացավ խուճապի մեջ: Արթուրը նորից հանգստացրեց նրան, բայց այս անգամ նկատեց, որ արդեն վերաբերվում է այս ամենին զայրույթով: Ռոզան իրոք զայրացնում են նրան, սակայն նա ցույց չտվեց իր զգացմունքները:

Նույն բանը կրկնվեց հաջորդ երկու գիշերը, իսկ հետո Արթուրը նկատեց, որ իրեն հետևում են: Նա չէր կարող ճշգրիտ ասել, թե ով և ինչու, բայց չէր կարող ազատվել այդ զգացողությունից: Ներքին ձայնը հուշում էր նրան, որ այդ ամենը կապված է իր գործընկերոջ և Մաքսի պատմությունների հետ: Ամեն ինչ պարզ դառձավ, երբ նրան մոտեցան փողոցում զբոսնելու ժամանակ:

Նրան մոտեցավ մի ամրակազմ, լուրջ դեմքով տղամարդ և առանց նախաբանի ասաց.

— Այն ամենն, ինչ ձեզ պատմել են մի քանի օր առաջ, էական բան չէ: մոռացեք դրա մասին: Մոռացեք ամեն ինչ, ինչ լսել եք: Դա պետք է ձեր և ձեր կնոջ ապահովության համար:

Արթուրը ոչինչ չպատասխանեց, միայն դրական գլխի շարժում արեց: Դրանից հետո նրան այլևս չեին հետևում, սակայն Արթուրը ցասումի մեջ էր. նրան սպառնու~մ էին: Սպառնում էին Ռոզային: Նա վերադարձավ տուն, արագորեն հանեց վերարկուն և սկսեց քայլել սենյակներով` մտածմունքի մեջ ընկած:

Ռոզան հեռուստացույց էր նայում: “Բարի երեկո, այսոր 2013 թվականի ապրիլի …, դուք դիտում եք նորություններ, — մի փոքր ուշ հաղորդավարուհին ասաց, — Ֆրանսիացի լրագրողները նոր տեղեկություններ են հրատարակել իբր թե պատրաստվող համաշխարհային պատերազմի մասին…”

— Հերի~ք է, — գոռաց Արթուրը` ձեռքերով ականջները փակելով, — Այլևս ոչինչ չեմ ուզում լսել դրա մասին, բավակա~ն է:

Նա գցվեց բազկաթոռին և տնքոց արձակեց: Ռոզան լուռ մոտեցավ նրան և գրկեց: Նա կարծես թե հասկանում էր, թե ինչ է զգում Արթուրը: Արթուրի չէր մտածում, որ Ռոզան կարող էր հասկանալ իրեն ինչ-որ հարցում և հիմա անակնկալի էր եկել: Հասկանալով, որ մոտիկ մարդ ունի, որը կկիսի իր մտահոգությունները:

Նրա վերաբերմունքը կնոջ նկատմամբ իսկույն փոխվեց: Նա ինքը զարմացավ, թե ինչ շուտ իր հոգում փոփոխություններ եղան: Այդպես նստեցին նրանք քսան րոպե, հետո Արթուրը ցածր ձայնով հարցրեց Ռոզային.

— Քո երազում ասվում է, թե երբ կսկսվի… պատերազմը:

— Այսօրվա երազում ես ամսաթիվ տեսա, — պատասխանեց Ռոզան, — Վաղը:

Վերջին բառը հնչեց որպես ճակատագրական արձագանք: Արթուրը չզարմացավ և նույնիսկ չվախեցավ:

— Ես սիրում եմ քեզ, — ասաց նա` համբուրելով կնոջը, — Սիրում եմ, ինչպես երբեք չեմ սիրել: Այժմ ես հասկացա` իզուր չէ, որ հենց դու էիր տեսնում այդ երազը:

— Ինչու:

— Դու կարծես այս աշխարհից չլինես: Դու մաքուր, անմեղ էակ ես` հեռու բոլոր այդ պատերազմներից:

— Ես մտածում եմ… իմ միակ արժանիքը նա է, որ ես քեզ եմ սիրում:

Նրանք կրկին համբուրվեցին: Եկավ այդ պահը: Նրանց այլևս չէր անհանգստացնում պատերազմը, մահը, ոչինչ: Նրանք կարցես պատահականորեն հայտնաբերեցին միմյանց, հասկացան իրենց զգացմունքները: Այդ գիշեր Ռոզան ոչ մի մղձավանջ չտեսավ:

***

Ողջ աշխարհը ճչում էր: Հեռուստատեսությամբ, ինտերնետում, թերթերում, պարզապես փողոցներում բոլորը և ամեն ինչը գոչում էր. “ՊԱՏԵՐԱԶՄ Ե” ՍԿՍՎԵԼ: ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ”: Բոլոր տեղերում լսվում էին նույն բառերը. “ՓՐԿՎԵՔ, ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ”, “ԱՌԱՋԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ ԸՆԿԵԼ ԵՆ”:

Արթուրը և Ռոզան արթնացել էին, նրանք պառկած էին անկողնում` իրար գրկած և նայելով առաստաղին: Նրանք լսել էին ամեն ինչ, սակայն ոչ մի ռեակցիա չէին տվել: Ռոզան ասաց.

— Հիշում ես, ինչպես մենք ծանոթացանք:

— Իհարկե, — պատասխանեց Արթուրը:

— Թվում է, թե դա այնքան վաղուց է եղել: Դա կարծես ուրիշ Ռոզա լիներ: Սակայն հիմա, — շարունակում էր նա, — ես հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Ես նույնն եմ, իմ զգացմունքները քո նկատմամբ նույնն են: Մենք պետք է միասին մնանք մինչև վերջ:

— Ինչու ես դա ասում, — հարցրեց Արթուրը:

— Ես քեզ չէի ասել առաջ… Իմ երազներից մեկում մենք… մենք…

— Մահանում ենք, — Արթուրը չէր ուզում այլևս ձգել:

Ռոզան փակեց աչքերը և սկսեց արտասվել:

— Պետք չէ, — ասաց Արթուրը: — Մենք երջանիկ ենք և պետք է ժպտանք: Դե ժպտա, ժպտա ինձ հետ: Իսկ այժմ եկ ծիծաղենք, բարձր ծիծաղենք:

Արթուրը կանգնեց անկողնում և սկսեց այնպես ուժեղ ծիծաղել, որ դուրսը անցնող մարդիկ նայում էին նրանց բնակարանի պատուհաններին: Ռոզան առանց երկար մտածելու միացավ նրան: Նրանք այնքան էին ծիծաղում և թռվռում մահճակալի վրա, միչև որ ուժասպառ չեղան: Այդ պահին Ռոզան էլ զգաց, որ նա երջանիկ է և այդքան երջանիկ դեռ երբեք իր կյանքում չի եղել:

Այդ օրը նրանք անցկացրին միասին: Փողոցներում տագնապ էր տիրում: Որոշ մարդիկ փախնում էին քաղաքից, ուրիշները իրենց մտահոգությունն էին արտահայտում ստեղծված իրավիճակի մասին: Եվ միայն մեկ զույգ քայլում էր փողոցներում առանց որևէ բառ ասելու: Նրանք նստեցին սրճարանում, որտեղ բացի նրանցից ոչ ոք չկար, գնացին զբոսայգի, որտեղ նստեցին մինչև ուշ երեկո այն ուռենու տակ, որտեղ առաջին անգամ հանդիպել էին:

— Դեռ այն ժամանակ ես ինչ-որ տարօրինակ բան զգացի, — պատմում էր Ռոզան, — Կարծես մեզ առանձնահատուկ դեր էր տրված:

Արթուրը ծիծաղեց և պատասխանեց.

— Ոչ մի դեր մեզ տրված չի: Մենք սովորական մարդիկ ենք, ոչինչ չենք կարող փոխել: Նույնիսկ եթե ամենասկսբից հասկանայինք…

— Այդ դեպքում ինչի համար էր այդ երազը:

— Այն մեզ համար էր, — պատասխանեց Արթուրը:

Այդ ժամանակ ամբողջ քաղաքը ցնցեց տագնապալից ազդանշանը, որ տեղեկացնում էր ռմբակոծման մասին: Հազարավոր ձայներ միաժամանակ ճիչ արձակեցին, կարծես խորտակվող նավի ուղեվորներ լինեին: Ոչ ոք չէր սպասում, որ հենց այս քաղաքի վրա կընկնի ռումբը: Ինչ-որ մեկը վազեց տուն հավաքվելու, ուրիշը ուղակի վազեց փողոցներով` հույս ունենալով հասցնել, մյուսներն էլ հասկանում էին, որ դա անիմաստ է: Երկնքում նշմարվեց ռումբը, որ արագորեն իջնում էր մարդկանց գլխներին, որոնք բարձրացրել էին աչքերը և համր խոնարհությամբ հետևում էին մահվան սուրհանդակին:

Արթուրն ու Ռոզան նույնպես նայում էին ռումբին: Նրանք վերջին անգամ նայեցին միմյանց աչքերին, վերջին անգամ համբուրվեցին և վերջին անգամ ժպտացին միմյանց:

Ռումբն ընկավ: Այն այրեց շենքերը, փողոցները, մարդկանց: Սրբեց մեքենաները, ծառերը, այդ թվում ուռենին, որի տակ նստած էր սիրահարվածների զույգը:

Ձեր Կարծիքը