Վեցերորդ Մրցույթ-8

“Morts Vivants “
/Կենդանի Մեռյալները/

Հավատքի կայուն մոխրացած մի գանգ… Մի հուսահատ ճիչ, որ դուրս է հորդում կրքից ցնցված ու մեռած սրտից… Պայծառ հայացքը դեպի ապագա, դեպ կապույտ երկինք… դեպի նոր մի կյանք, որ սկիզբն է մահվան… Երգի մասնիկ, որ դուրս է թռչում դալկացած շուրթից ու սկիզբ է դառնում մի նոր ցնծության… Կարոտից որդնած կատաղած մի շունչ, որ պետք է վաղը ցուրտ քամի դառնա ու արյան շիթեր պիտի հասցնի սուրբ մեռյալներին… ՄԻ նոր Ռենեսանս… Ու խուլ դարերի պատրանքը վսեմ գալիք խաղերի նոր սուր է դառնում, որ գանակոծվի անմեղ զոհերի հիշատակը լուռ… Որ բոցավառվի մի նոր խարդավանք… մի հիանալի ու մարած երազ… Ու աստվածների մատուցած ընծան պիտի բաժանվի սերունդին այն նոր, որը ծնունդն է անվարակ ցավի… Ու նրանք՝ արդեն որպես լիիրավ ու արդի տերեր, պիտի վայելեն հարգանքը դարի… օ~հ, ստեղծվում է նոր ու սուտ մարդկություն… նսեմ հակաթույն ընդդեմ վայելքի… Էլ ոչի՜նչ չկա անցյալից դժխեմ… ամեն ինչ նոր է , ամեն ինչ բարի, ամեն ինչ նորեն իմաստ է ստանում… Կանցեն տարիներ ու նոր վատ կգա … մի նոր հուշարձան էլ կմոռացվի… մի նոր գաղափար հույսից կզրկվի… Եվ ուրվականները դաժան անցյալի կայցելեն նրան` այդ նոր սերնդին… ահեղ ցավերի ողկույզով մահվան նրանք կտրվեն որպես հլու ստրուկ ու դեռ կմնան մինչև հուշ դառնան և կամ մոխրանան… մինչև որ կգա ավել զորավոր ու հզոր մի զենք ` հայրասպան դահիճ… Եվ այդ նոր մարդիկ նոր զոհեր կտան հին աստվածներին… ու գալիք ստի ձեռքը կպագեն… նրանք կաղոթե՛ն… նրանք կմուրա՛ն… մինչև կդառնան նորից ստրուկներ, մինչև մի նոր ուժ նրանց` դեռ շատ թույլ ու դեռ շատ նվաստ կամքին տիրանա… խաղաղ մի վայելք… մի նոր խրախճանք …
Վախից չորացած, խեղճացած ցավից, կարոտից լքված մի լուռ առավոտ… մեռնում են վսեմ զոհերը կյանքի, ու դաժանության խղճից ցամաքած պապակ շուրթերով խմում են նրանք տաք մահաթույնը … Եվ անէացած գիտակցությունից ծնված մի հանճար նոր երգ է հյուսում… բայց չի հասցնում մարդկանց փոխանցի…
Գալիք դարերի նոր սրբությունը մոխիր է լացում… Նոր անտառների խարույկ է դարձել արցունքը նրա…
Ու մի պատանյակ` խարտյաշ մի մանուկ, նստած մահացած երկրի շիրիմին, գլուխը դրած ծաղկած վարդենու փշերի վրա’ երազում է լուռ…
Խորթ ստվերներից մի մասնիկ է լոկ սողոսկում մթից… գալիս նրա մոտ… միաձուլվում է…
…Ու անհիշատակ հեռուներից լսվում է մի պահ շատ բարձր մի ճիչ… ու նոր մանկան հետ նոր կյանք է հորդում… մի նոր ռենեսանս հինավուրց երկրի…

Ձեր Կարծիքը