Վերջնական Փուլ-4 Բյուրակն Իշխանյան

Ճակատիս մուրը

Անհամբեր եմ:

Խոհանոցի դատարկ շշերի անկյունից ընտրեցի մեծերից մեկը, մեջը ջուր լցրեցի ու տեղավորեցի ուսապարկիս կողքի ցանցավոր գրպանիկում. գուցե ճամփին ծարավեմ: Արդեն պատրաստ եմ, կարող եմ դուրս գալ: Բանալին պտտեցրի առաջին անգամ. չմոռանամ  փակել: Երկրորդ անգամ. ապահովության համար: Ձեռքերս դողում են:

Հեծանիվով սլացա դեպի կայարան, կանգնեցրի մնացած հեծանիվների կույտի մեջ ու քայլեցի դեպի գնացքները: Քիչ մնաց. ընդամենը երեսուն րոպեից կտեսնեմ մանկության ընկերոջս` Թոմին: Անհամբե՞ր եմ: Էն էլ ոնց: Բեռլինից Էբերսվալդե մեկնող գնացքը շուտով կգա ու ինձ կտանի Թոմի մոտ: Կճանաչե՞մ նրան: Շատ էլ որ Ֆեյսբուքը կա: Տնաշենը մի նկար էլ չի դնում: Էխ, Թոմաս, առաջվա թըմբը՞լն ես մնացել, թե՞ նիհարել ես: Մազերդ էլի երկարացնու՞մ ես, թե՞ ինչ ինքդ քեզ վրա իշխանություն ունես, կտրել ես: Բեղ-մորուք պահու՞մ ես, թե՞ ամեն առավոտ պարտաճանաչ թրաշվում ես:

Գնացքը եկավ: Ըհը, նստեցի ու դեմքս հենեցի պատուհանին: Թոմին վերջին անգամ քսան տարի առաջ եմ տեսել: Հինգերորդ դասարան էինք: Ուսումնական տարին պրծավ, ու Թոմը հետ գնաց Բելգիա` պապայի մոտ: Դրանից հետո խեր-խաբար չկար: Ու հանկարծ մի շաբաթ առաջ Ֆեյսբուքով ընկերության առաջարկի հետ մի կարճ նամակ է գալիս. «Լսել եմ, որ դեռ Բեռլինում ես ապրում: Մի ամսով Էբերսվալդեում գործուղման եմ: Չհանդիպե՞նք»:

Բոլոր կանոններն ասում էին, որ Թոմը պիտի Բեռլին գար, ոչ թե ես Էբերսվալդե մեկնեի: Մինչև հիմա հին ընկերներիցս ով տարածքում հայտնվում էր, միշտ նրանք էին ինձ հյուր գալիս` հաշվի առնելով իմ` կենտրոնական տեղում գտնվելը, ու նրանց` Բեռլինը տեսնելու ցանկությունը: Բացի դրանից, Թոմն աշխարհի որ ծայրից էլ գար, անհնար էր, որ Բեռլինով չանցներ: Բայց երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, վայ-վույը կապեց թե` ես մոտդ էկողը չեմ, դու արի Էբերսվալդե: Մի քաղաք էլ լիներ: Անդուր-անհետաքրքիր, տիպիկ արևելագերմանական քաղաք էր, որտեղ միայն մի անգամ էի եղել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի կորցրել այնտեղ: Կարո՞ղ ա Վիսոցկու հետքերով էի գնացել: Ինչքան գիտեմ, ինքն էնտեղ ապրել է:

Եվ ուրեմն որոշեցի շաբաթ-կիրակիս Թոմին նվիրել: Բայց էդքան ժամանակ ի՞նչ էինք անելու: Իրար ասելիք կունենայի՞նք: Ի՞նչ իմանամ, թե ինչ մարդ է ստացվել Թոմից: Փոքր ժամանակ իրար կիսասիրահարված էինք: Դպրոցի հետևում թաքնվում էինք ու իրար նայում: Դրանից ավել բան չենք արել, լուրջ եմ ասում: Սկի իրար ձեռք չենք բռնել: Չէ, սխալ եմ ասում: Երկրորդ դասարանում իրար տրուսիկ ենք ցույց տվել, ու ես նախանձում էի Թոմին, որ արջուկներով, ոչ թե փոռիկներով տրուսիկ էր հագել: Հետո շուխուռ գցեցի, որ Թոմի տուտուզին արջուկներ կան: Կարծեմ ծնող-մնող կանչեցին, որովհետև մի անգամ դասերից հետո մամաս բացատրեց, որ տրուսիկ ցույց տալ չի կարելի:

Ի՞նչ գործ ուներ Էբերսվալդեում: Փաստորեն Թոմի մասին ոչինչ էլ չգիտեի: Էնքան մեծ էր ոգևորությունս, որ հարցեր չտվեցի. ի՞նչ մասնագիտություն ունես, ինչու՞ ես գալիս Էբերսվալդե, ավելի կարգին քաղաք չկա՞ր, վերջը հասարակածին հասա՞ր: Դեռ էն ժամանակներից միշտ ասում էր, որ հասնելու է հասարակածին ու կանգնի` մի ոտքը հյուսիսային, մյուսը` հարավային կիսագնդում:

Թոմն աշխարհագրություն շատ էր սիրում: Դասի ժամանակ միշտ մրցում էինք, թե ով ավելի շատ մայրաքաղաքներ գիտի: Երբ համոզվեցինք, որ երկուսս էլ բոլոր երկրներինը գիտենք, անցանք գետերին ու լճերին, սահմանակից պետություններին, լեռներին ու ձորերին, ծովերին ու օվկիանոսներին: Բայց էն ժամանակ Էբերսվալդեի մասին խոսե՞լ ենք: Չէ, մեզ համար Գերմանիան Բեռլինով էր սկսվում ու ավարտվում:

Ու մեկ էլ ուղեղս ծնգացրեց, որ մի բան մոռացել եմ: Ուսապարկս բացեցի, որ համոզվեմ: Հա էլի, Թոմի համար պատրաստած խորհրդանշական նվերը` էն ժամանակների մեր սիրած գիրք «Մաթիլդան», տանն եմ թողել: Ի՞նչ անեմ: Դեռ շատ չեմ հեռացել, ընդամենը մի կայարան: Որ ուզենամ, հետ կգնամ, հաջորդ ժամվա գնացքը կնստեմ: Բա որ դուրը չգա՞, որ «Մաթիլդան» եմ նվիրում: Ասի` ավելորդ սենտիմենտալություն: Կամ էլ չասի, մեջը պահի, ինձ էլ թե` վայ, շնորհակալ եմ, միշտ ուզեցել եմ «Մաթիլդայի» սեփական օրինակն ունենալ:

Գնացքը կանգնեց, ու ես ինձ դուրս գցեցի, նստեցի հակառակ ուղղությամբ շարժվողը: Հասա իմ կայարան, հեծանիվս վերցրի ու սլացա դեպի տուն: Ճամփին երևակայությանս զոռ եմ տվել: Երևի սենց էլ պետք ա լիներ: Հիմա էդ գնացքի հետ մի բան կկատարվի: Ասենք, կպայթի, ու ես կուրախանամ, որ «Մաթիլդան» մոռացել էի: Թոմը կանհանգստանա: Իսկ ես կգրեմ նրան, որ հաջորդ գնացքով եմ գալու, «Մաթիլդային» շնորհակալություն ասա: Կասի` Մաթիլդան ո՞վ է: Իսկ երբ հանդիպենք, պինդ գրկախառնվելուց հետո նրան հանձնեմ գիրքը ու բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել, կժպտա: Չէ, չգիտեմ ինչ կանի, բայց հաստատ անռեակցիա չի մնա:

Մտա տուն: Հա էլի, «Մաթիլդան» սիրուն փաթեթավորված, դրված էր սեղանին` աչքիս առաջ, որ իբր չմոռանամ: Էդ է. պայթող գնացքից փրկեց, ճակատագիր էր: Նայեցի հայելու մեջ: Ճակատիս ոչ մի բան էլ չկար գրված: Մենակ մի քիչ մուր էր քսվել. երևի գնացքի պատուհանն էնքան էլ մաքուր չէր: Որ ուզենայի, կնմանեցնեի T տառին ու կասեի` ըհը, Թոմը ճակատիս գրված է:

«Մաթիլդան» դրեցի պայուսակիս մեջ, կոմպը միացրեցի, որ Թոմին գրեմ ուշացման մասին: Ձեռքի հետ էլ լուրերը ստուգեցի: Չէ, Բեռլին-Էբերսվալդե պայթող գնացքի մասին ոչ մի տեղեկություն չկար: Երևի դեռ չեն հասցրել հաղորդել էդ մասին: Դե լավ հա, անկապ բաներ եմ մտածում: Գիրքը մոռացել էի, որովհետև անջո եմ, ոչ թե որովհետև պիտի պայթող գնացքից փրկվեի:

Դուռը փակեցի: Չեմ հիշում` բանալին մի անգամ պտտեցրի, թե  երկու, թե ընդհանրապես չպտտեցրի, բայց հետ գալու ու ստուգելու ժամանակ չկար: Նստեցի հեծանիվս ու` դեպի կայարան: Այ հիմա հաստատ քիչ մնաց. կես ժամից Թոմին կտեսնեմ:

Նստեցի հաջորդ գնացքը: Դեմքս պատուհանին չհենեցի. հանկարծ նորից չմրոտվեմ, Թոմը ասի` էս փնթին ով էր: Ուսապարկս բացեցի ու նորից ստուգեցի. «Մաթիլդան» տեղում էր: Թոմը կհարցնի, թե ինչու եմ ուշացել: Արժե՞ ասել, որ գիրքը մոռացել էի: Կմտածի` ինչ անջատվածի մեկը դուրս եկավ կամ էլ` շատ էր հուզվել, որ ինձ պիտի հանդիպի: Բա էդ դեպքում ուրիշ ի՞նչ կարող եմ հորինել: Ասենք, հեծանվիս անիվը ծակվել էր կամ նախորդ գնացքը չեկավ: Իսկ գուցե ոչ մի հարց էլ չտա: Լավ, հանգիստ, քիչ մնաց:

Բայց կճանաչի՞ ինձ: Դուրը կգա՞մ: Բա որ հիասթափվի տեսքիցս, հեռվից տեսնի ու սուսուփուս հեռանա: Էշություններ եմ դուրս տալիս: Ի՞նչ պիտի լինի որ: Մենք օտար ենք իրար: Քի՞չ է պատահել, որ դպրոցական հին ընկերներիս հանդիպել եմ, ու հետները խոսելու թեմա չեմ ունեցել:

Արդեն մոտենում ենք Էբերսվալդեին: Երկու րոպեից գնացքը կկանգնի, ու կտեսնեմ Թոմին: Տոմս ստուգողը մոտեցավ: Կհասցնի՞ բոլորինը ստուգել: Ուր որ է` կայարան ենք հասնում:

Անթարթ նայում եմ Թոմին: Երևում է` չճանաչեց: Իսկապես, այլևս առաջվանը չեմ, շատ եմ փոխվել: Կայարան չհասած գնացքը պայթեց, ու մարմինս ցրիվ եկավ: Մենակ աչքիս թայը գտա, որը կանգ էր առել Թոմի ոտքերի մոտ: Բա հիմա ի՞նչ եմ ասելու նրան:

Իսկ Թոմը գոհունակությամբ ժպտում էր: Երբ համոզվեց, որ հայացքն իրենից չկտրող մի հատիկ աչքն իմն է, սկսեց խոսել հետս.

— Որ չասեիր` ուշ ես գալու, բախտդ կբերեր, հիմա սաղ կլինեիր: Շնորհակալություն զգուշացնելու համար:

Աչքս թարթեցի ու հարցական նայեցի Թոմին: Բացատրեց.

-Գիտես` հե՞շտ էիր մարսելու դպրոցով մեկ տրուսիկիս մասին շուխուռ անելը:

12 thoughts on “Վերջնական Փուլ-4 Բյուրակն Իշխանյան

      • մի փորձիր հերոսանալ անկարգ արտահայտություններ գրելով, ես քեզ վիրավորելու մտադրություն չունեմ: Եթե չհավանեի գործդ, մեկնաբանություն չէի թողնի, Մարկեսով ինձ չես զարմացնի, լավ օրինակներն եմ ես ընդօրինակում
        հնչեցրածդ բառն էլ «հանճարեղորեն» ցուցադրում է նախորդի պարունակությունը

  1. Հերոսանալ բնավ չեմ փորձում, երեկ չեմ սկսել գրել, ոչ էլ կարդալ: Մարկեսն էլ ձեզ համար վատ օրինակն է, հա՞:

    Ճիշտն ասած, ես պիտի լուրջ մտածեմ, որ ձեզ դուր է եկել էս գործը ու մտածեմ` ինչն եմ սխալ արել:

    • Ստեղծագորթությունդ ինձ գրավեց նրանով, որ պարզ պատմություն է ու կեսից մտովի չէի վերադառնում սկիզբ կամ հակառակը,
      Մարկեսի լավ օրինակները նկատի ունեմ ընդօրինակելու հարցում ու քանի որ տոնդ կռվարար է, շարունակել չեմ ուզում

  2. Արաքս ջան, Մարկեսն իրոք հենց քաքի մասին է գրել, առանց էս ու էն կողմ ընկնելու, մի հատված էլ հիշեցնեմ, գնդապետն ու կինը նստած են, ասում ա` դե ինչ ենք ուտելու, ասում ա` քաք:

    • «եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը»:
      «եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:»
      «Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:»
      ………………………………. ու էլի
      իմ աչքերին հաճելի են կարդալ այսպիսի խոսքեր,

      • Ափսոս, որ այդ խոսքերից ոչ մեկը Մարկեսը չի գրել 😀 Դրանք մեջբերումներ են Ջոննի Վելչի «La Marionette»-ից, բավականին էժանագին բան է (Մարկեսը երբ իմացել է, որ այս ամենն իրեն են վերագրել, վիրավորվել է, «որ իր երկրպագուները կարող էին իրենից նման էժանագին աշխատանք սպասել», մեջբերման ավարտ): Կարիք չկա սեփական անգրագիտությամբ փայլել, հարգելիս:

      • songoffall -ին՝ «Կարիք չկա սեփական անգրագիտությամբ փայլել, հարգելիս:»

        երիտասարդ հայ մարդ ես, ու խոքերիցդ կարդում եմ չարություն. Ի՞նչ է պատահել, մի «նվաստ» ընթերցող կատակել է չակերտների մեջ առնելով մեջբերում ստեղծագործությունի՞ց ու դիպչել է «արդի գրականության հանճարներիդ» ինքնասիրությանը՞:
        թող մարդ գրականության մեջ լինի «անգրագետ», ո՛չ մարդկային հարաբերություններում

      • Արաքս ջան, իմ մարդկային հարաբերություններում անգրագետ լինելը փառք է, քեզ նայիր. ինտրիգան, բամբասկոտ, մեծամիտ, բայց արտակարգ անտաղանդ մարդ, ով սեփական անձի արժևորման խնդիրներ ունի, ինչի հետևանքով փնտրում է գովասանք ու ոռ մտնողություն:

        Ու ես դրանից հետո քեզ ինչպե՞ս պետք է վերաբերվեի: Դու մարդուն կպնում ես ու Մարկես ես մեջբերում, որը ոչ միայն Մարկես չի, այլ նաև զիբիլ է, որը Մարկեսին վերագրելը հեղինակն էլ է վիրավորական համարում:

        Եթե ազնիվ կարծիք ես ուզում, չարություն չկա խոսքերիս մեջ: Հասարակ արդարություն. երևի կյանքում առաջին անգամ դու ստանում ես այն, ինչին արժանի ես:

  3. Երիտասարդ հայ մարդ ես:)սենց արտահայտությունները ինձ «բացում են»:Այսինքն ճապոնացի երիտասարդ մարդը, որ չարանա հասկանալի ա դեռ, բայց որ երիտասարդ հայ մարդը …այ դա չէի պատկերացնի)կակ նե ստիդնո

Ձեր Կարծիքը